Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց եկել է ժամանակը, որ այն շողա. BBC-ի անդրադարձը Հայաստանին և Թավշյա հեղափոխությանը

Բրիտանական BBC-ի  անդրադարձը՝ Հայաստանի մասին.

loading...

«Երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը գարնանը կատարել է մեծ փոփոխություն՝ թավշյա հեղափոխություն: Ամիսներ տևած խաղաղ շարժումը բերեց երկրի՝ երկար ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդ շարժումը ղեկավարող, կրքեր բորբոքող ելույթներ ունեցող, մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց, իմ կարծիքով, եկել է ժամանակը, որ այն շողա»,- գրել է հոդվածագիրը:

Պարբերականը նշել է. որ Երևանի բնակիչները սկսել են նոր բիզնեսներ հիմնել, նախկին բնակիչներն սկսել են վերադառնալ, իսկ զբոսաշրջիկներն ավելի հաճախ են այցելում Երևան: Հոդվածագիրն ընդգծում է, որ Երևանում մարդիկ կարողանում են մի քանի լեզուներով ազատ խոսել՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և նույնիսկ պարսկերեն:

Նա ներկայացրել է, որ այս տարի Երևանը նշում է հիմնադրման 2800-ամյակը:

Պարբերականը նաև անդրադարձել է Վարդավառի տոնին՝ ներկայացնելով դրա պատմությունը, գրել է նաև Երևանի շենքերի մասին, որոնք մեծ մասամբ տուֆից են պատրաստված, ապա եզրափակել է քաղաքի կենտրոնում առկա ժամանցի վայրերի և սրճարանների նկարագրությամբ:

Նյութի  աղբյուրը՝ shantnews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...