Այն մասին, թե ինչու են վատ մարդիկ լավ ապրում, իսկ լավ մարդիկ աչք չեն բացում խնդիրներից

Երբեմն մտածում ես, որ կյանքն անարդար է, կան մարդիկ, որոնք վատություն են անում ուրիշներին, սակայն շատ լավ են ապրում, դու սիրտդ ու հոգիդ բացում ես մարդկանց առաջ, իսկ նրանք  ուղղակի օգտագործում են քեզ, «թքում են»  հոգուդ մեջ, դու օգնում ես նրանց, բայց նրանք աչք են փակում քո խնդիրների վրա:

loading...

Այս առակը սովորեցնում է  ճիշտ ապրել:

Մի անգամ իմաստունի մոտ է գնում մի երիտասրդ կին ու ասում է.

— Ես չգիտեմ ինչ անել,ես բոլորին բարին եմ կամենում,  անկեղծ ու ազնիվ եմ  մարդկանց հետ , օգնում եմ ինչպես կարող եմ և երբեք փոխադարձ ոչինչ չեմ պահանջում,   բայց ի պատասխան իմ վերաբերմունքի  ես միշտ անտեսվում եմ, մարդիկ արհամարհում են ինձ, ես սաստիկ ցավ եմ զգում, խնդրում եմ ասացեք, որն է իմ սխալը:

Իմաստունը  լսեց աղջկան և ասաց.

— Հանվիր և մերկ դուրս գնա փողոց:

Աղջիկը զարմացած նայեց իմաստունին:

— Կներեք, ես դա չեմ կարող անել, դուք երևի կատակում եք, եթե ես մերկ դուրս գամ փողոց, բոլորը կանպատվեն ինձ,  կծաղրեն ինձ, կծիծաղեն ինձ վրա:

— Իսկ ինչու ես հոգիդ մերկացնում մարդկանց առջև, թույլ ես տալիս մարդկանց մտնել քո  հոգու մեջ,  հոգին նման է հայելու, այնտեղ նրանք տեսնելով իրենց թերությունները փորձում են  այլևս չնայել այդ հայելու մեջ:Արի ինձ հետ, ես քեզ ցույց կտամ իմ այգին:  Ես խնամում եմ այդ ծաղիկները: Եթե ես թույլ տամ, այս  մոլախոտերը  կբարձրանան ու կծածկեն այս ծաղիկներին: Եվ եթե ես քեզ ցույց չտայի դու չէիր տեսնի այս ծաղիկները: Դու էլ հոգիդ փակ պահիր, ու բացիր միայն արժանի մարդկանց առջև: Խոզերի առջև ուլունքներ շաղ մի տուր:

Նյութը հրապարակման պատրաստեց` Goodinfo

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...