«Միշտ երազել եմ նման կերպարում խաղալ». տեսեք, թե որ դերասանուհին է շուտով նկարահանվելու «Էլենի օրագիրը 2» սերիալում

Դերասանուհի Էմմա Սապունջյանն այսուհետ նկարահանվելու է «Էլենի օրագիրը 2» սերիալում, այսօր եթերում կլինի նրա մասնակցությամբ առաջին սերիան: BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին մանրամասներ է պատմել կերպարի և սերիալում նկարահանվելու հետաքրքրության մասին:

loading...

«Այս սերիալում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Մհեր Խաչատրյանից դեռ այն ժամանակ, երբ նկարահանումները չէին սկսվել: Լիզայի կերպարի համար քասթինգ էի անցել և հաստատվել, պարզապես այդ փուլում զբաղվածությունս այնքան շատ էր, որ, ցավոք, հրաժարվեցի: Արդեն սերիալի երկրորդ մասի համար ինձ ընտրեցին այլ կերպարում»,- պատմում է Էմման:

Կերպարի մասին դերասանուհին որոշեց շատ չխոսել, միայն ասաց՝ գլխավոր հերոսներից մեկի՝ Սառայի մորաքրոջ աղջիկն է, ով եկել է ԱՄՆ-ից: «Միշտ երազել եմ նման կերպարում խաղալ, քանի որ բավականին հետաքրքիր է և բնավորություն ունի: Դերասանի համար դա շատ կարևոր է․ կարող ես, ինչպես ուզում ես, ներկայացնել կերպարդ»:

Էմմայի հիմնական խաղընկերներն են՝  Սիսիան Սեփանյանը, Մարինկա Խաչատրյանը, Իննա Խոջամիրյանը: Դերասանուհուն դուր է գալիս նաև այն փաստը, որ սերիալում նկարահանվում են նաև երիտասարդ դերասաններ.

«Իհարկե, շատ հետաքրքիր է խաղալ ավելի տարիքով դերասանների հետ, քանի որ ամբողջ փուլում փորձում ես սովորել: Բայց երիտասարդների հետ նկարահանվելն էլ ունի իր դրական կողմերը, ավելի ազատ ես: Մի քանի օր է, ինչ գնացել եմ նկարահանումների, բայց այնպիսի ջերմ մթնոլորտ է, որ կարծես միշտ նկարահանվել եմ սերիալում»:

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...