ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Վանաձորում 12-ամյա երեխա է կորել. հագին ունի կապույտ ջինս, կարմիր ժիլետ (ֆոտո, վիդեո) 

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Վանաձորի Մարգարյան 1 հասցեից դուրս է եկել 2006 թվականի ծնված (12 տարեկան) Արթուր Գառնիկի Մարտիրոսյանը և այլևս չի վերադարձել:

loading...

Երեխան տառապում է աուտիզմով: Ամեն ինչի հանդեպ անտարբեր է, բայց հնարավոր է կոնֆետ դրված լինի, արագ վերցնի:

Ոչ մի հարցի չի պատասխանում, միայն հաճախ ասում է՝ «Ալլան ուր ա» (Ալլան մայրն է): Երբ հետը խոսում են, նա սկսում է լաց լինել, թռչկոտել կամ գոռալ:

Տնից դուրս է եկել հողաթափերով, հագին ունի կապույտ ջինս, կարմիր ժիլետ: Ճակատին ընկածի հետք կա՝ դեպի մազերը: Դիմացի ատամները փչացած են: Նիհար, սևուկ երեխա է, ունի վախի զգացողություն:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...