Քիմ Քադրաշյանն ու իր ամուսինը Հայաստան են գալիս հատուկ նպատակով

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու իր ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որոշել են Հայաստանից տղա երեխա որդեգրել, հայտնում է Mirror պարբերականը՝ հղում անելով Heat World ամսագրին:

loading...

Ըստ ամսագրի՝ ամուսինները կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որտեղ այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ:

Աղբյուրը նաև հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական ծագում ունի, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց Հայաստանից: «Քիմը շատ է սիրում հորը, և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասվում է աղբյուրում:

Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային:

«Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:

Նշենք, որ զույգն արդեն երեք երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը և Չիկագոն: Վերջին երեխային՝ Չիկագոյին, զույգն ունեցել էր փոխնակ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն արգելել են Քիմ Քարդաշյանին սեփական ուժերով ծննդաբերել:

Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...