Նրա թոռնիկը լուրջ խնդրների առաջ էր հայտնվել․․․ Ահա թե տատիկն ինչպես հարթեց իրավիճակը․․․

Առավոտվա իննին զանգ հնչեց։ Մարիա Սիմոնյանը ձեռագործը մի կողմ դրեց ու վերցրեց հեռախոսը։

loading...

-Ձեր թոռը հենց նոր լուրջ ճանապարհա-տրանսոպորտային պատահարի պատճառ է դարձել։ Ինքն է մեղավոր,- հապճեպ բացատրեց անծանոթը։- Ջարդվել է թանկ մեքենան, զոհեր կան, իսկ դա 3-5 տարվա ազատազրկում է նշանակում։ Բանտից խուսափելու համար պիտի վճարեք։

-Ինչքա՞ն է պետք։

-Երկու հարյուր հազար,- վճռականորեն հայտարարեցին հեռախոսի մյուս կողմից,- Փողը պատրաստեք, մեր մարդը ձեզ կմոտենա։ Այս զանգի մասին ոչ մեկին՝ ոչ մի խոսք, այլապես  ձեր թոռը հաստատ բանտ կնստի։

-Ախր տանը փող չկա,- հեծկլտաց Մարիա Սիմոնյանը,- Պիտի բանկ գնամ, բայց քաղաքի մյուս ծայրին է։

-Դուրս եկեք փողոց, տանը կմոտենա արծաթագույն «մերսեդեսը» և ձեզ կտանի ուր որ հարկն է։ Ու հիշեք՝ ոչ մեկին ոչ մի խոսք։ Դա ձեր շահերից է բխում։

Քաղաքի կեսն անցնելով ու բանկի մոտ կանգնելով՝ վարորդը մատը շուրթին դրեց։

Մարիա Սիմոնյանը նույն կերպ պատասխանեց։ Վերադարձավ կես ժամից։

-Քարտիս փին-կոդը մոռացել եմ,- ծանր հոգոց արեց նա,- պիտի ամառանոց գնանք, էնտեղ, տետրումս գրած է։

Ամառանոցը քաղաքից 30 կմ հեռու էր։ Մարիա Սիմոնյանը այնտեղից 2 պայուսակ կարտոֆիլով ու մի ցանցատոպրակ սոխով  հեռացավ։

-Բեռնախցիկը դիր, գնացինք,- ասաց նա ձանձրացող երիտասարդին։

-Բա՞նկ,- հարցրեց նա։

-Տուն,-նետեց Մարիա Սիմոնյանը,- Կարտոֆիլով հո բանկ չե՞նք գնա։ Ճամփին էլ սուպերմարկետի մոտ կկանգնես, պիտի հաց ու կաթ առնեմ։

Վարորդը խոժոռվեց, բայց բան չասաց։ Մթնեց։ Երիտասարդը նյարդայնանում էր, իսկ Մարիա Սիմոնյանը ավելի քան հանգիստ էր։

-Ի՞նչ ես անգործ նստել, օգնիր տատիկին,- նկատողություն արեց նա՝ մեքենայից դուրս գալով։ Ու խաբեբան հնազանդ իրերը քարշ տվեց 5-րդ հարկ։ Այնտեղ նրան ոստիկանության աշխատողներն էին սպասում։

-Իսկ ձեր թոռնի՞կը։

-Ես ոչ մի թոռնիկ էլ չունեմ,- հանգիստ պատասխանեց խաբեության չստացված զոհը,- ոչ էլ մարդկային զոհերով պատահար է եղել։ Ես անմիջապես հասկացա ձեր սուտը։

-Բա ինչո՞ւ բանկ գնացինք։

-Որ կոմունալները վճարեի։

-Իսկ ամառանո՞ցը։

-Որ կարտոֆիլն ու սոխը տուն բերեի,-բացատրեց Մարիա Սիմոնյանը,- Գնա, գնա։ Ես քեզ համար փիսիկով տատիկ չեմ, ոստիկանության թոշակի անցած մայոր եմ։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...