«Ադրբեջան» նախագիծը փակվում է. ԱՄՆ-ն հեռանում է

ԱՄՆ երկու խոշոր նավթային ընկերությունները վաճառում են իրենց մասնաբաժինը Ադրբեջանի Ազերի-Չիրագ-Գյունեշլի «դարի նախագծում»: Ռոյթերը հայտնում է, որ Exxon Mobil-ից հետո ամերիկյան եւս մեկ նավթային հսկա՝ Chevron-ը, պատրաստվում է վաճառել իր մասնաբաժինը միջազգային կոնսորցիումում, որը շահագործում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքը:

loading...

Գործակալությունը փորձել է Chevron ընկերությունից մեկնաբանություն ստանալ իր 6.8% մասնաբաժինը վաճառելու եւ 2 միլիարդ դոլար ստանալու լուրի մասին: Chevron ընկերությունում էլ հայտարարել են, որ պատրաստվում են վաճառել կոնսորցիումում իրենց 9.6% բաժնեմասը:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ 25 տարի անց ամերիկյան նավթագազային ընկերությունները հեռանում են Ադրբեջանից: «Դարի պայմանագրին» մասնակցում էին 5 ամերիկյան ընկերություններ, որոնցից երեքն արդեն վաճառել են իրենց մասնաբաժինը եւ հեռացել Ադրբեջանից:

Ինչու՞ են ԱՄՆ ընկերությունները որոշել դադարեցնել իր մասնակցությունը կասպիական նախագծերում: Պատճառները շատ են՝ սկսած նրանից, որ աշխարհքաղաքականությունում նվազում է նավթի դերը, վերջացրած նրանով, որ ինչպես հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, սկսել են նոր աշխարհակարգ կառուցել՝ հիմնված ԱՄՆ լիդերության վրա: Նոր աշխարհակարգում «Ադրբեջան» նախագիծը, որի մեկնարկը տրվել է 100 տարի առաջ, երեւում է ներկայում չկա:

Տնտեսագետները դեռ չեն գնահատել ամերիկյան ընկերությունների որոշումից Ադրբեջանի կրելիք քաղաքական ու ներդրումային վնասը: Այն կարող է աղետալի լինել, եթե ադրբեջանական նավթային շուկայից հեռանալիս ԱՄՆ-ն փոխի նաեւ քաղաքականությունը տարածաշրջանի հանդեպ:

Ադրբեջանը կարող են նոր հարթակ դարձնել Իրանի դեմ պայքարում, ինչն իրոք այդ հանրապետության վերջը կլինի: Նավթային ընկերությունները հեռանում են, եւ Ադրբեջան է ժամանում ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Լաուրա Կուպերը: Նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի հետ եւ քննարկելու է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը: Անմիջապես փորձագիտական հոդվածներ են հրապարակվում, որ Թուրքիան ու Իսրայելը կարող են հակաիրանական գործարք կնքել, իսկ Ադրբեջանին էլ դիտարկում են պլացդարմ:

Ադրբեջանը 100 տարի գոյություն է ունեցել նավթայի խոշոր ընկերությունների շահագրգռվածության շնորհիվ: Այդ նավթի շնորհիվ Ադրբեջանը գոյությունը շարունակեց նաեւ Ղարաբաղյան պատերազմից հետո. Հեյդար Ալիեւն Արեւմուտքին առաջարկեց ադրբեջանական նավթը, հավանաբար, «Ադրբեջան» նախագծի պահպանման դիմաց:

Ժամանակը, սակայն, եկել է:

Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...