Կառավարությանը ազատականացնում է թևերի տակ սափրելը

ArmComedy-ն գրում է՝

loading...

Այսօր ՀՀ կառավարությունից Ազգային ժողով ուղարկվեց նախագիծ համաձայն որի տղամարդկանց համար ազատականացվում է թևերի տակ սափրելը։

Բանն այն է, որ մինչ օրս այդ երևույթը ոչ միանշանակ է ընկալվել հանրության կողմից և հիմնականում արվել է ծածուկ, առանց մեծ աղմուկի։ Նախագիծը արդեն դարձել է պահպանողական ուժերի քննադատության թիրախ՝

«Ես չգիտեմ դա Սորոսի քայքայիչ գրանտերով է արվում, թե Բոլտոնի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություննրի հետևանք է, բայց նման նախագծերը ազգը տանում են կործանման»,- նշել է պատգամավոր Հայկ Բաբուխանյանը՝ «Սա հերթական քայլն է դեպի անբռնազբոսիկ այլասեռվածություն։

Ես նույնիսկ դատապարտում եմ երբ դեմքն են ամբողջությամբ սափրում, ուր մնաց թևերի տակը»։

Պատգամավորին երկրորդել է հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը՝ «Սա իլյումինատների և ազատ քարտաշների ծեսերից մեկն է, որը զրկում է տղամարդուն կնոջը գրավող հատուկ ֆերոմոններից, որոնց արտադրությունը հնարավոր է միայն թևատակում առատ մազածածկույթի առկայության դեպքում։ Ըստ էության՝ հոմոսեքսուալիստական սաբոտաժ»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավատ Էդուարդ Աղաջանյանը հերքել է այդ պնդումները և չի բացառել, որ աղմկահարույց նախագծի շուրջ քվեարկությունը կարող է հետաձգվել մինչև արտահերթ ընտրություններ, երբ կձևավորվի նոր խորհրդարան՝ «Ցավում եմ, որ դավադրություն են տեսնում այս նախագծում։ Ազնիվ խոսք ուղղակի ուզում էինք սրանով զբաղացնել ժողովրդին մինչև ընտրություններ»։

Անկախ սոցիոլագիական ընկերություններից մեկը պնդում են, որ տվյալ պահին ԱԺ պատգամավորների ընդամենը 17%-ն է սափրում թևի տակ, որից ընդամնը 3%ը բացեիբաց ընդունում է այդ փաստը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...