Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

1. Կռատուկի և գերչակի յուղերն օգտագործեք մազերի աճի համար։
2. Դեղձի յուղն օգտագործեք մարմնի մերսման և եղունգների սնուցման համար։
3. Կծու բիբարի թուրմն օգտագործեք՝ որպես դիմակ մազերը երկարացնելու համար։
4. Մումիոն օգտագործեք բծերի դեմ (մեկ կոճակը լցրեք մարմնի համար կրեմի կամ ջրի մեջ և քսեք բծերին)։
5. Լավանդայի եթերային յուղի մի քանի կաթիլն ավելացրեք կոնդիցիոների մեջ, և մազերը երկար ժամանակ չեն կեղտոտվի։
6. Ծովի աղն օգտագործեք եղունգների և մարմնի վաննաների համար։
7. Ցորենի սերմերն օգտագործեք չոր մաշկը սնուցելու համար։
8. Ժոժոբայի յուղն օգտագործեք աչքերի շուրջ և փոքր կնճիռների դեմ։
9. Սալիցիալաթթուն և ցինկի մածուկն օգտագործեք բշտիկները չորացնելու համար։
10. Վիտամին E-ն և A-ն օգտագործեք չոր շուրթերը սնուցելու համար։ Կարող եք քսել նաև հոնքերին։
11. Բլեֆարոգելը (հիալուրոնաթթու) կարող եք օգտագործել աչքերի տակ առաջացող պարկերի դեմ։
12. Խնձորի քացախն օգտագործեք ոտքերի ցելյուլիտի դեմ։ Ամեն օր քնելուց առաջ լոգանք ընդունելուց հետո քսեք ոտքերին։
13. Թեյի ծառի յուղն օգտագործեք բշտիկների դեմ։
14. Բորի սպիրտը ևս կարող եք օգտագործել բշտիկների դեմ։
15. Կապույտ կավն օգտագործեք՝ որպես դիմակ մարմնի և դեմքի համար։
16. Կալենդուլայի (վաղենակ) քսուկն օգտագործեք կրունկների մաշկը փափկեցնելու համար։
17. Բոդյագան օգտագործեք կապտուկների դեմ։
18. Ընկույզի կոսմետիկ յուղն օգտագործեք կնճիռների և աչքերի տակի կապտուկների դեմ։
19. Գլիցերինն օգտագործեք ձեռքի մաշկը փափկեցնելու համար. գլիցերինն ու 6 տոկոսանոց քացախը հրաշալի դիմակ են չորացած կրունկների համար։
20. Նշի յուղն օգտագործեք մաշկի վրա բծերի առաջացման դեմ։
21. Ռեպևիտը լավացնում է մազերի աճը։
22. A և E վիտամինների, կիտրոնի հյութի և դեմիկսիդի ընդամենը երկու թեյի գդալը խառնեք, քսեք մազերին և պահեք մեկ ժամ։ Սա կօգնի արագացնել մազերի աճը։
23. Անանուխի յուղը կարող եք օգտագործել անքնության դեմ։

loading...
Facebook Comments
loading...