Չրերի 10 տեսակներ՝ դեղերի փոխարեն

Չրերն ու դեղատունը նույն բանն են: Չրերը ամրապնդում են իմունային համակարգը, օգնում են բուժել ու կանխարգելել շատ հիվանդություններ: Եվ այսպես՝ չորամրգերը՝որպես դեղահաբերի ու վիտամինների փոխարինող:

loading...

Սալորաչիրը կարգավորում է աղիների աշխատանքը: Դա օգնում է փոքրացնել ստամոքսի ծավալը, եթե այն փքվում է այն սննդից, որը չի հասցնում մարսվել: Այդ հատկության շնորհիվ սալորաչիրը ընդգրկված է շատ սննդակարգերի մեջ, չնայած այն բավականին կալորիական է:

Սալորաչրի մեջ շատ բջջանյութ, օրգանական թթուներ ու միկրոէլեմենտներ կան, օրինակ՝ նատրիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ: Այդ նյութերի շնորհիվ սալորաչիրը լավացնում է նյութափոխանակությունը, օգնում է կարգավորել արյան զարկերակային ճնշումը: Այն կարելի է կիրառել սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով:

Խուրման կոնֆետների հիանալի փոխարինող է: Այն նույնքան քաղցր է, սակայն նրա մեջ քիչ կալորիա կա և շատ բջջանյութ, որն օգնում է մաքրել աղիները: Խուրման նաև ամրապնդում է իմունիտետը: Դրանք անպայման պետք է ուտել մրսածության, սակավարյունության, դիստրոֆիայի ու ընկճախտի դեպքում: Եթե դուք վատ տրամադրություն ու քրոնիկական հոգնածություն ունեք, դրանք կենսականորեն կարևոր նյութերի պակասի ակնհայտ նշաններ են, իսկ խուրման հարուստ է դրանցով: Նրանում պարունակվում է կալցիում, երկաթ, կալիում, մագնեզիում, պղինձ, ցինկ, ֆոսֆոր, նատրիում, ալյումին, կադմիում, կոբալտ, ծծումբ, բոր, մանգան, A պրովիտամին, P, C, B1, B2, B6 վիտամիններ ու բետա-կարոտին:

Չորացրած մանդարինն օգնում է վերականգնվել հիվանդությունից հետո:Մանդարինը լավացնում է փոխանակության պրոցեսները, արյունատար անոթներն ավելի էլաստիկ է դարձնում: Դրա շնորհիվ անհետանում են այտուցները, արյան խցանումները և լիմֆաները: Լավանում է նաև ախորժակը, դրա հետ կապված՝ նաև տրամադրությունը: Բացի դրանից, մանդարինը գործածվում է՝ որպես սնկային հիվանդությունների, ասթմայի և ցինգայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Այս ուրախ մրգի բաղադրության մեջ շատ միկրոէլեմենտներ կան՝  կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոլաթթու և բետակերատինաթթու և C, P, B1, B2, A, D, K վիտամիններ:

Չորացրած կիտրոնը հիանալի հակասեպտիկ է: Այն ոչ միայն օգնում է պայքարել մրսածության ու գրիպի դեմ, այլև կանխարգելել այն: Կիտրոնի մեջ շատ հանքային աղեր կան, շատ C վիտամին, իսկ դա ճիշտ նյութափոխանակության և օրգանիզմի բոլոր հյուսվածքների սնուցման գրավականն է: Շատ են նաև A, B1, B2, D և P վիտամինները: Կիտրոն խորհուրդ են տալիս ցանկացած բորբոքային հիվանդության դեպքում, աթերոսկլերոզի, միզաքարային և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:

Ծիրանաչիրը լայնացնում և մաքրում է արյունատար անոթները: Այն հարուստ է մագնեզիումով, իսկ դրա ավելացումն արյան մեջ ամենախորը մակարդակում թուլության ահազանգ է: Դրա շնորհիվ ծիրանաչիրը հանում է արյունատար անոթների սպազմը: Արյան հոսքը լավանում է, և տեղի են ունենում հրաշքներ: Անմիջապես թեթևանում է երիկամների, սրտի վիճակը, վերականգնվում է գլխուղեղի սնուցումը, լավանում է հիշողությունը: Ծիրանաչիրը հատկապես կարևոր է հղի կանանց համար: Նրանց բոլորին անպայման մագնեզիում նշանակվում է, իսկ կարող էին խորհուրդ տալ ծիրանաչիր ուտել: Այն ճիշտ նույն էֆեկտն ունի: Կանխում է արգանդի բարձր տոնուսը, սթրեսը, բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը: Բացի դրանից, ծիրանաչիրը նաև հարուստ է C, B 15 վիտամիններով, A պրովիտամինով, կալիումի ու երկաթի աղերով, ֆոսֆորով և անփոխարինելի օրգանական թթուներով:

Հոնի չիրը լավ միզամուղ ու լեղամուղ է: Դրա շնորհիվ այն օգնում է օրգանիզմը մաքրել հիվանդությունների ժամանակ: Այն օգնում է շաքարախտի, պոդագրայի, ռևմատիզմի, սակավարյունության դեպքում և նյութափոխանակության խանգարումների դեպքում: Հոնը պարունակում է օրգանական թթուներ, C և P վիտամիններ, A պրովիտամին, եթերայուղ, երկաթի, կալիումի, կալցիումի, մագնեզիումի, ծծումբի աղեր:

Թզի չիրը այտերին վարդագույն երանգ է հաղորդում ու օգնում է չոր հազի դեպքում: Դա արյան մեջ երկաթի մակարդակի բարձրացման շնորհիվ է: Թզի մեջ այն ավելի շատ է, քան նույնիսկ խնձորի մեջ: Բացի դրանից, թզի բաղադրության մեջ մտնում են կալիում, կալցիում, մանգան, ֆոսֆոր, յոդ, բրոմ, ծծումբ, A, C, B1, B2 վիտամիններ: Թուզը խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և բացում ախորժակը: Հանդիսանալով լավ միզամուղ միջոց՝ թուզը առողջացնում է երիկամները: Այն հատկապես օգտակար է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Օգնում է անոթային անբավարարության դեպքում, իջեցնում է արյան մակարդելիությունը, կանխում է հիպերտոնիան, հանում է ուժեղ սրտխփոցը:

Չամիչը միջոց է նյարդային վիճակի դեմ: Այն վառ արտահայտված հանգստացնող գործողությամբ է օժտված: Սակայն գիրության հակված մարդիկ պետք է չկորցնեն չափի զգացումը, քանի որ խաղողը շատ շաքար է պարունակում: Կալիումի բարձր պարունակության հաշվին չամիչն արագացնում է հյուսվածքների ռեգեներացիան և ամրապնդում սիրտ-անոթային համակարգը: Բացի դրանից, չամիչը պահպանում է խաղողի գրեթե բոլոր օգտակար հատկությունները՝ B1, B2 և B5 վիտամինները, ինչպես նաև երկաթը, բորը, մագնեզիումը և մյուս միկրոէլեմենտները: Դրանք միասին օգնում են բարելավել սրտի, թոքերի, աղեստամոքսային տրակտի, երիկամների աշխատանքը, փրկում են սակավարյունությունից ու ընդհանուր թուլությունից:

Չորացրած բալն օրգանիզմից դուրս է բերում քիմիկատները: Դա հատկապես կարևոր է մեծ քաղաքների բնակիչների համար: Իսկ դա տեղի է ունենում պեկտինի գործադրած ջանքերի շնորհիվ: Այն օգնում է միացնել վնասակար քիմիական միացությունները, և դրանք օրգանիզմից դուրս են բերվում՝ չընկնելով արյան մեջ:

Բալը նաև հայտնի է՝ որպես շատ լավ հակասեպտիկ, և օգնում է նաև հազի ու մրսածության դեպքում: Բալի մեջ պարունակվող յոդն օգնում է հիշողության կորստի դեպքում: Կալիումի, մագնեզիումի, A, C, PP վիտամինների համադրության և օրգանական թթուների շնորհիվ այն վերացնում է ցնցումները և հանգստացնում նյարդային համակարգը: Երկաթի ու պղնձի աղերի բարձր պարունակության հաշվին բալը նաև լավ միջոց է սակավարյունության դեմ:

Չորացրած արքայախնձորը կամ անանասն օգնում է նիհարել ու պահպանել երիտասարդությունը: Նրա մեջ կան լիտրոնաթթու և այլ օրգանական թթուներ, որոնք արագացնում են փոխանակության պրոցեսները: Բացի դրանից, այն պարունակում է բրոմելայն հազվադեպ հանդիպող նյութը: Դա բուսական ֆերմենտների փունջ է, որը լավացնում է մարսողությունը և չեզոքացնում է բորբոքային պրոցեսները: Նրա բաղադրության մեջ եղած կալիումն ու պղինձը նպաստում են մարմնի բոլոր հյուսվածքների երիտասարդացմանը: Այսպիսով, անանասն օգտակար է և սրտի, և արյունատար անոթների, և երիկամների համար: Այն խորհուրդ են տալիս ուտել ինչպես՝ սակավարյունության, այնպես էլ՝ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների դեպքում:

168.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...