Թուրքիայում քարանձավի բնակիչը զարմացել է. «Էրդողանը նախագա՞հ է դարձել, հա՞»

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում  40 տարի քարանձավում բնակվող Իսքենդեր Գյունդուզը իրեն այցի եկած «հյուրերից» է իմացել, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

loading...

Իրականությունից և աշխարհից կտրված քարանձավի բնակիչը Թուրքիայում կառավարման համակարգի  փոփոխության մասին իմացել է իրեն այցելած գյուղի բնակիչներից:

«Իմ իմանալով Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ էր: Էրդողանը նախագա՞հ է դարձել, հա՞: Այսինքն փոխվել է: Բա վարչապետ ո՞վ է դարձել»,- հարցրել է քարանձավաբնակը:

Կյանքի մի մասը Բրյուսելում անցկացրած և 3 օտար լեզվի տիրապետող Գյունդուզը ընտանեկան խնդիրների պատճառով սար է բարձրացել ու այլևս չի իջել:

Գյուղացիների և գյուղապետի պատրաստած ծննդյան անակնկալը ուրախացրել է քարանձավի բնակչին:

ermenihaber.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...