Ինչպես արագ գումար աշխատել, առանց ներդրումի
Դափնու տերևն օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում: Med2.ru-ի հաղորդմամբ՝ դափնու տերևը կարևոր բուսական միացություններ, հանքանյութեր, վիտամիններ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար:
Դափնու տերևը մեծ քանակով վիտամին C է պարունակում՝ հզոր հակաօքսիդանտ, որն ամրացնում է իմունային համակարգը, հակավիրուսային ազդեցություն ունենում: Դափնու տերևը նաև մեծ քանակով A վիտամին է պարունակում, որը ևս հակաօքսիդանտ ազդեցություն ունի, անհրաժեշտ է տեսողությունը պահպանելու համար:
Դափնու տերևը նաև սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի, նյութափոխանակությունը կարգավորելու համար:
Դափնու տերևը հարուստ է նաև հանքանյութերով՝ պղինձ, կալիում, կալցիում, մանգան, ցինկ, մագնիում: Կալիումը կարևոր է բջիջների, սրտի աշխատանքի համար, վերահսկում է զարկերակային ճնշումը: