Հեշտ պատրաստվող շամպուն, որը մազերին «կստիպի» աճել

Այս շամպունը կօգնի ուժեղացնել մազերը և խթանել դրանց աճը։ Fithacker.ru-ն գրում է, որ շամպունի օգտագործման արդյունքում մազերը փայլուն տեսք կստանան, մազաթափությունը կդադարի։

loading...

Բաղադրիչներ

  • երկու պարկուճ վիտամին B
  • A և D վիտամիններ՝ 30 մլ
  • գերչակի յուղ՝ 50 մլ
  • պանտենոլ՝ 100 մլ
  • եղինջի էքստրակտ՝ 30 մլ։

Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչներն ավելացրեք շամպունի մեջ։ Լավ խառնեք շամպունը, այն լցրեք ափի մեջ, քսեք մազերին, գլխամաշկը մի քանի րոպե մերսեք՝ արյան շրջանառությունը լավացնելու, ինչպես նաև սննդարար նյութերի յուրացումը լավացնելու համար։ Լվացեք մազերը։ Կոնդիցիոներ կամ դիմակ օգտագործելու կարիք չկա։

Եթե մազերը շատ չոր են, օգտագործեք եղինջի կեսը, քանի որ այն կարող է ավելի չորացնել դրանք։

Առատ մազաթափության դեպքում ուշադրություն դարձրեք սննդակարգին, վերահսկեք արյունը, քանի որ պատճառը կարող են լինել երկաթի բացակայությունը, ինչպես նաև հորմոնալ խախտումները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
loading...