Ձեր «գեներալը» սպանեց ձեզ

Загрузка...

Մեջլում Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

loading...

Բաց նամակ Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին։ Ձեր ինքնասպանության լուրը հերքվեց:

Ապրեցեք երկար, շա՛տ երկար, բայց ամեն առավոտ, երբ բացեք Ձեր աչքերը, հիշե՛ք ապրիլյան պատերազմում ընկածների անունները, հիշե՛ք, որ փամփուշտը վերջացել էր, ու բահով էին կռվում, հիշե՛ք Աբաջյան Ռոբերտին (նա նույնպես Արցախի հերոս է), որը փամփուշտների վերջանալու պատճառով պայթեցրեց իրեն` թշնամու հետ միասին

Հիշե՛ք, որ զոհերից առնվազն մեկը կարող էր փրկվել, եթե Շտապ օգնության մեքենան «քչություն չաներ», գոնե մեկը իր ցավերը կմեղմացներ, եթե դեղերը «քչություն չանեին»:

Վերջապես հիշե՛ք այն երեխաներին, որոնք իրենց «ախպերիկներին» նամակ էին գրում, ոգևորում, բուֆետի գումարը հավաքում ու խտացրած կաթ ու «տուշոնկա» էին գնում` Ձեր ամուսնու վագրերի ու արջերի համար կեր: Ինքնասպանության կարիքը չկա էլ, Ձեր «գեներալը» սպանեց ձեզ…

Թերևս կարող էիք գոնե չապրել էս ամենը..չնայած էլի չեք ապրելու, զուտ գոյություն եք ունենալու` ֆիզիկապես:

Մ. Ասրյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

Facebook Comments
loading...