>

Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը.





«Դատախազությունը բազմիցս է նշել, որ գտնվում ենք դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը,





և կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործը դատարան մուտք լինելուց հետո մինչ այս պահը դատական քննության փուլ չի փոխվել,


և մի քանի անգամ այս հարցի քննարկման արդյունքում ինչպես գործը քննող դատարանը, այնպես էլ նույն վերաքննիչ դատարանը փաստել էին վերը նշված ռիսկի առկայությունը.

«Ըստ այդմ, կարող եմ ասել, որ դատական ակտի դեմ դատախազության կողմից կտարվի վճռաբեկ բողոք»,- ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ,



այսօր վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մասնակի բավարարել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրան 2 միլիարդ դրամի դիմաց ազատ արձակելու որոշում կայացնելով:

Նշենք, որ Քոչարյանն ազատ կարձակվի գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո միայն: Այժմ նա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, եւ պաշտպանի խոսքով՝ կմնա այնտեղ այնքան, որքան դրա անհրաժետությունը կտեսնեն բժիշկները:

Сообщение Դատախազությունը Քոչարյանին ազատ արձակելու որոշման վերաբերյալ հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->