>

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։





Նիստը նախագահեց դատավոր Արսեն Նիկողոսյանը։





Լսելով պաշտպանների, մեղադրողների և տուժող կողմի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու փաստարկները՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:


Քիչ առաջ՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը հրապարկեց որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների

միջնորդությունը բավարավեց, ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ երկու միլիարդ դրամ գրավի չափով։



Իրավաբան.net

Сообщение Հրատապ. Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->