>

Սերբիայից այսօր հրաշալի ու կարևորագույն չվերթ է ժամանել երևանյան օդանավակայանում։ Այսօր մարդասիրական օգնությամբ բժշկական սարքեր ու պարագաներ են բերվել, իսկ վաղը ևս մեկն է գալու։

loading...




Կորոնավիրուսյան համավարակային այս ծանր օրերին հսկայական օգնություն է սա մեր երկրի համար։ Սերբիան առաջին անգամ չէ օգնության ձեռք մեկնում ու այս անգամ ևս իր բարեկամական աջակցությունն է ցուցաբերում։






Սերբիան Հայաստանին տասը շնչառական սարք, պացիենտի վիճակը հսկող տասը մոնիտոր, հինգ հարյուր հազար վիրահատական ու հարյուր հազար շնչառական դիմակ, քսանհինգ հազար ակնոց, քսանհինգ հազար պաշտպանիչ հանդերձանք և այլ պարագաներ են ուղարկել Հայաստան։



Իրապես, սա անչափ մեծ ու շոշափելի օգնություն է մեր երկրի համար, քանզի անխղճորեն աճող թվերի մեջ անչափ կարևոր է ունենալ պայքարի գործիքներ ու ծառայեցնել դրանք փրկության գործին։ Շնորհակալ ենք բարեկամական սերբ ժողովրդին՝ այս աջակցության համար։

Сообщение Սերբիան հսկայական օգնություն է ուղարկել Հայաստանին появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin