>

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմաթիվ ֆեյքեր, այդ թվում՝ հանրային խորհրդի նախագահը, տարածում են դատավոր Արսեն Նիկողոսյանի լուսանկարներն իմ և ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ (լուսանկարներից մեկում ես մանկահասակ տղայիս հետ եմ)՝

loading...




պահանջելով Ն.Փաշինյանից պարզել, թե ինչ եմ ես արել ՀՀ արդարադատության փոխնախարարի և Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոններում և ակնարկելով իմ կապը դատավոր Նիկողոսյանի հետ։





Ֆեյքերի գրառումների տակ այլ ֆեյքեր թշնամանք ու լուտանքներ են հորդում իմ, պատգամավոր Սիմոնյանի ու դատավոր Նիկողոսյանի հասցեին։

Տեղեկացնում եմ, որ՝

1/ դատավոր Նիկողոսյանն ուսանել է Արդարադատության ակադեմիայում իմ ղեկավարման օրոք՝ այնպես, ինչպես շուրջ 5 տասնյակ այլ ներկայիս դատավորներ, այդ թվում, ի դեպ, դատավոր Դանիբեկյանը,


2/ Ակադեմիայի՝ իմ ղեկավարությամբ շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձր տեղեր են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում, այդ թվում՝ դատավոր Նիկողոսյանը,

3/ Ակադեմիայի առաջին ղեկավարն եմ եղել։ Շուրջ մեկ տարում այն ճանաչվեց օրինակելի կառույց, և Եվրոպայի խորհուրդը մեզ մոտ էր գործուղում տարբեր երկրների պատվիրակություններ՝ մեր փորձը ուսումնասիրելու համար,



4/ Ակադեմիան ենթակա չի եղել արդարադատության նախարարին։ Ես ենթարկվում էի բացառապես Ակադեմիայի խորհրդին՝ արդարադատության փոխնախարարի ու երեքական դատավորի ու դատախազի կազմով։

Խորհրդի կազմում իմ ռեկտոր լինելու ողջ ընթացքում եղել է ներկայիս գլխավոր դատախազը։ Հարցեր ունեք՝ իրեն ուղղեք,

5/ Ձեր ֆեյքային հարձակումների վրա թքած ունեմ,

6/ Այ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու

Сообщение «Աʹյ ոչնչություն, էրեխուս նկարը տարածելը քեզ չի ներվելու». Ռուբեն Մելիքյան (ֆոտո) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin