>

665 նոր դեպք կա: Փաշինյանը նեղսրտում ա, թե՝ ի՞նչն ենք սխալ անում, որ դիմակ չեք կրում: Ոնց ասեմ, թագավոր ջան, ամեն ինչը:

Նախ՝ էն, որ դիմակը պատվաստանյութ չէ, որ եթե անպայման դնես, էլ չես վարակվի: Դա պետք ա միշտ հիշել ու սաղ հույսը մենակ դիմակի վրա չդնել:




Քոչարյանի զոհերը

Էն, որ Դանիելի ու Սծյոպիկի հետ ոստիկան ես դնում, որ մարդկանց պարտադրեն/հորդորեն դիմակ կրել, հոփուզոփ գան, կռիվներ հրահրեն ու մարդկանց ինադ քցեն, երկրորդ:




Էն, որ ժողովուրդը տեսնում ա, որ մեկը քո պարետը սաղ օրը կաֆեներում քցած ա առանց դիմակի ու թքած ունի համաճարակի վրա, երեք:

Ու էն, որ ամեն ինչ պետք էր սկզբում կանխել, հանրահավաքներ չանել, չհելնել-ընգնել քուչեքն ու մարդկանց մոտ վիրուսը չարժեզրկել, չորս:


Այն, որ դիմակ չկրելու համար տապոռ ոստիկաններդ մարդուն Հյուսիսայինի մեջտեղը գետնով են տալիս, Սպիտակում կնոջ թևերը ոլորում, մտցնում մեքենան,ու էլ ավելի կատաղեցնում մարդկանց, որ նման մեթոդ եք որդեգրել, հինգ:


Այն, որ կորոնան համեմատում ես պատերազմական գործողության հետ, բայց էնքան անհամբեր դիլետանտ ես, որ էդ պատերազմական շրջանում սկսում ես ներքաղաքական հարցեր լուծել, ժողովրդին հանել փողոց ու ցույցեր հրահրել, վեց:
Ու վերջապես էն, որ դու ու քո ողջ ընտանիքը կարում եք 6 օրում հրաշքով ու միանգամից բուժվել կորոնավիրուսից, ժողովրդին ստիպում ա մտածել, որ դա էդքան էլ լուրջ վիրուս չի, ու եթե քո պեսին բան չի եղել, իրան որ հաստատ չի լինի:

Այնպես որ, Փաշինյան ջան, ամեն ինչն ես սխալ արել, սկզբից մինչև վերջ ու հիմա լալահառաչ ստատուսներ մի գրի, դրա տեղը հրաժարականդ գրի:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->