>

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ամենայն հավանականությամբ կնշանակվեն սեպտեմբերի կեսերին: Կառավարությունը ցանկանում է մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որը այս տարի տեղի կունենա Հայաստանում՝ մեկնարկելով սեպտեմբերի վերջին, Երեւանը ունենա քաղաքապետ:

Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վաղնջական ժամանակներից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:




Քոչարյանի զոհերը

Նախնական տեղեկություններով՝ ընտրությունները կնշանակվեն սեպտեմբերի 16-ին, հուլիսի վերջին կլրանա օրնքով սահմանված երկշաբաթյա ժամկետը, երբ ավագանին պետք է քաղաքապետ ընտրի, ըստ ամենայնի մինչեւ այդ ժամկետը թեկնածուներ չեն առաջադրվի, քանզի հուլիսի 16-ին քաղաքապետի արտահերթ ընտրությանը առաջադրված միակ թեկնածուի՝ Երկիր Ծիրանի խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ընտրությունը տապալվեց:





ՀՀԿ եւ ԵԼՔ ավագանու անդամները բոյկոտեցին: Հետեւաբար հուլիսի վերջին կառավարությունը կկրճատի ավագանու լիազորությունների ժամկետը ու օրենքի համաձայն ոչ շուտ երեսուն, ոչ ուշ քառասուն օր հետո կնշանակի արտահերթ ընտրություններ: Չնայած քաղաքական ուժերը, մեր տեղեկություններով, ակտիվ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ դա լինելու է արտահերթ խորհրդարանականի «սեւագիրը»՝ ուրվագծելով ուժերի վերադասավորությունը, նրանց կշիռը, այդուհանդերձ մեզ հետ զրույցում հրաժարվում են հստակ խոսել այդ մասին:

Այս պահին հայտնի է միայն, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու, քանի որ անտրամաբանական են համարում Տարոն Մարգարյանի հրաժարականից ու ավագանուց թեկնածու չառաջադրելուց հետո մասնակցությունը: Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ կմասնակցի, իսկ թե ով կգլխավորի ցուցակը, դեռ հայտնի չէ, չորս թեկնածություններ կան՝ դերասան Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի, պատգամավոր Ալեն Սիմոնյանի եւ եւս երկու կանանց, թեկնածուի ընտրությունը թերեւս կկայանա ՔՊ վարչության փակ քվեարկությամբ: ԵԼՔ դաշինքով մասնակցություն չի լինի, իսկ Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանը նույնպես մասնակցելու է, արդեն քննարկում են նաեւ, որ ընտրացուցակը կգլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը:


Բնականաբար ԲՀԿ-ն է լինելու իշխանության հիմնական մրցակիցը, շրջանառվում է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, սակայն այլ տարբերակներ եւս չեն բացառվում: Քննարկվում են ԱԻՆ նախարար Հրաչ Ռոստոմյանի, ինչպես նաև Արարատ Զուրաբյանի անունները։ ԲՀԿ-ում, սակայն, հավանական են համարում Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, քանի որ նա փորձառու է, ժամանակին էլ եղել է Կենտրոն վարչական շրջանի թաղապետը։ Կուսակցությունը նաև հարցումներ է անցկացրել, որոնք արդյունքները նույնպես Զուրաբյանի օգտին են:



Ժառանգության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, թե իրենց կուսակցությունը նույնպես մասնակցելու է, սակայն ինչ ձեւաչափով, ով է ցուցակ գլխավորելու, դեռ չեն քննարկել: ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նույնաբովանդակ պատասխան տվեց,մեր տեղեկություններով, սական, ՀՅԴ-ում հակված են, որ ցուցակը կին գլխավորի:

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը նույնպես հետ չի մնա ընտրապայքարից, այստեղ էլ երիտասարդ թեկնածությունների հարցն է քննարկվում: Նորաստեղծ Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանն էլ մեզ փոխանցեց, որ քանի որ կուսակցությունը գրանցման փուլում է, ապա իրենք ըստ ամենայնի որեւէ թեկնածուի աջակցության ֆորմատով կմասնակցեն: Հիշեցնենք, որ Ավագանին բաղկացած է 65 մանդատից, ինչն էլ մրցապայքարը առավել թեժ է դարձնելու:

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->