Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել. որոշ մարդկանց հիշողությունների թարմացում. Տեսանյութ — ingablog

Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել ։


Մի քիչ որոշակի խմբերի․․ որոշ մարդկանց հիշողությունների թարմացում։
Հոլովակը մեր բոլորի անցած ուղղու,պայքարի և որոշակի դեպքերի ու փաստերի արձանագրման մասին է։

Բայց նաև ստորև տեղադրում եմ մի հատված Նիկոլ Փաշինյանի 2018թ․ ապրիլի 23-ի ելույթից, երբ նա ազատ արձակվեց և եկավ Հանրապետության հրապարակ` որտեղ հազարավոր մարդիկ սպասում էին։


Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, քո ցավը տանեմ,- բղավում էր Նիկոլ Փաշինյանը հարթակից:

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, դուք հաղթել եք, ես ուզում եմ մենք միասին կրկնենք այն կարգախոսը, որով հաղթել ենք՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»:

Երեկ առավոտյան տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի այժմ արդեն հայտնի հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ, այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից:

Երեկ, երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առևանգեցին Արցախի փողոցից և տանում էին հույժ գաղտնի պայմաններում ոստիկանության Սևանի բաժին, ես նրանց հետ կատակներ էի անում, ու չէին հասկանում, թե ինչու եմ այդպես վարվում, ես բացատրում էի, որ այս պահից կա նոր իշխանություն, որի անունն է ՀՀ ժողովուրդ:

Ինձ պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց մի պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա հեղափոխությունը հաղթել է:


Այսօր առավոտյան ինձ ասում էին, առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, 2 ժամից ինձ առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, ավելի ուշ ինձ առաջարկեցին ՁՊՎ-ում, որ Ս. Սարգսյանը հրաժարական տա ապրիլի 25-ին, ես լսեցի նրանց բոլոր առաջարկները եւ ասեցի իմ սեփականը՝ Ս. Սարգսյանը պետք է հրաժարական տա 2 ժամվա ընթացքում:

Հաղթանա՛կ: Ես ուզում եմ, որ տոնելով տոնենք այս ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության առաջին հաղթանակը։

Այսօր տոն է յուրաքանչյուրիս համար, ես ուզում եմ ասել այն, ինչ ասել եմ բանտից դուրս գալուց ու այստեղ հասնելուց հետո՝ ՀՀ ժողովուրդ, քո ցավը տանեմ:

Сообщение Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել. որոշ մարդկանց հիշողությունների թարմացում. Տեսանյութ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

You missed

Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, помогая выводить токсины из печени. Когда печень перегружена, это сразу чувствуется. Основные симптомы: слабость Энергетический ресурс головокружение изжога боль в правом ребре проблемы с пищеварением кожная сыпь Приготовьте этот простой напиток, который совершенно безопасен, улучшает состояние организма, способствует выводу токсинов из организма. Кроме того, напиток получается ароматным и освежающим. Ингредиенты. горсть свежих листьев шпината 1 лимонный сок 1 апельсиновый сок 1 литр воды 3 куб.см. медовый Способ приготовления: Налейте воду в глубокий дуршлаг и нагрейте ее. Добавьте листья мяты и готовьте 5 минут на медленном огне. Снимите с огня и дайте остыть до комнатной температуры. Добавить апельсиновый и лимонный сок, мед, хорошо перемешать. Мы нюхаем и пьем. Этот напиток также помогает при тошноте и воздействует на желудочно-кишечный тракт. Употребляйте 1 стакан напитка в день, который запустит в организме процессы очистки печени.