>

Դերասան Բեն Ավետիսյանն օրերս նշել է ծննդյան 29-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ իր համար տոնական տրամադրությունը սկսվել է կեսգիշերին` ընկերների սպասված անակնկալով:

«Ընկերներս ամեն տարի կեսգիշերին գալիս են մեր տուն և շնորհավորում: Ծիծաղելին այն է, որ ես գիտեմ այդ մասին ու անակնկալի չեմ գալիս: Այս տարի նախօրոք զանգեցին ու ասացին, որ գոնե ձևական զարմանամ:




Քոչարյանի զոհերը

Ամեն ինչ շատ լավ անցավ թե՛ գիշերը, թե՛ հաջորդ օրը»,- ասաց նա ու հավելեց, որ ծնունդը տոնել է խնջույքով, բայց վստահեցրեց` պարետատան սահմանած կանոնները չեն խախտել:





Բենի տարեդարձի խնջույքի հյուրերի թվում են եղել նաև հայտնի մարդիկ այդ թվում` Գևորգ Մկրտչյանը, Իրինա Այվազյանը, Աղաս Մանուկյանը, Կարեն Ասլանյանը, Սարգիս Ավետիսյանը, Մաշ Իսրաելյանը։

Բենի խոսքով` ծննդյան տորթի զարդարանքի միտքը ընկերուհունը` դիմահարդար Դիանա Տոնոյանինն է եղել.

«Տորթը Դիանան էր բերել Նա սիրում է նման հարցերում օրիգինալ լինել ու չկրկնվել: Մոմերը փչելիս մտապահել եմ, որ ինձ հարազատ մարդիկ, նրանք ովքեր այդ պահին ժպտում էին ինձ, միշտ այդպես երջանիկ ժպտան,- ասաց նա:


Դերասանը նկատեց, որ տարեցտարի մեծացող թվերից չի վախենում։

«Դրանք ուղղակի թվեր են, ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի: Հոգով երիտասարդ եմ ինձ զգում` չնայած դեռ 29 տարեկան եմ: Վստահ եմ` 80 տարեկանում էլ տարիքիցս չեմ նեղսրտի»,-ժպիտով ընդգծեց Բենը:

Սիրելին նվերի ընտրության հարցում ազատ է թողել Բենին։



«Դիանան նվեր քարտ է տվել, որպեսզի գնեմ այն, ինչ ուզում եմ: Բոլորը գումար էին նվիրել: Բայց ինձ համար ամենալավ նվերն իմ ընկերներն են, որոնք ամեն տարվա ծնունդիս մի քանիսով ավելանում են»:

Քանի որ Բենը մոտենում է հոբելյանական 30 տարեկանին, նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ նպատակներ ունի, որոնք պետք է իրագործի մինչև այդ.

«Այս տարվա նպատակներս շատ են` թե՛ անձնական, թե՛ գործնական առումով շատ անելիքներ ունեմ: Այս տարի ես և Դիանան կնշանվենք: Երբ համաճարակային իրավիճակն անցնի, կմտածենք նաև ամուսնության մասին»։

Աղբյուր՝ Tert.am Life


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->