>

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը հայտարարել է, որ այսօր՝ հունիսի 19-ին երկրորդ նախագահի գրասենյակը կարտահայտի դիրքորոշումը 2 միլիարդ գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ գրավի այդ ծավալը Հայաստանի համար աննախադեպ է:

Կհամաձայնի Ռոբերտ Քոչարյանի թիմը եւ կվճարի՞ 2 միլիարդ դրամ, երկրորդ նախագահի կալանքը փոխելու համար: Լեւոն Քոչարյանի հայտարարությունը կարող է նպատակ ունենալ ցույց տալու, որ իրենք նախապես չգիտեին այդպիսի որոշման հավանականության մասին եւ ըստ այդմ պատրաստ չեն միանգամից ընդունել այն: Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ այդպիսի վճիռների պարագայում հանրությունը սկսում է աներկբա կասկածել դատավորի անաչառությանը: Այս պարագայում ըստ ամենայնի երկրորդ նա[ագահի թիմը փորձում է ստեղծել նաեւ իրենց համար որոշակի անսպասելիության տպավորություն:




Քոչարյանի զոհերը

Մյուս կողմից, հնարավոր է, որ այդպիսով փորձ է արվում նաեւ հանրությանը ցույց տալ, որ ֆինանսական վճարունակության առումով Ռոբերտ Քոչարյանն ամենեւին այն աստիճանում չէ, ինչպես պատկերացնում են եւ վերագրում նրան 4 միլիարդ դոլարի կարողություն:




Հնարավո՞ր է, որ երկրորդ նախագահը հրաժարվի գրավի դիմաց կալանքի փոփոխությունից: Ոչ այն պատճառով, որ չի կարող վճարել, այլ շարժվելով մի շարք սկզբունքային ուղենիշներով, հատկապես քաղաքական առաջնորդության հայտի դեպքում: Այդ տեսանկյունից, արդյոք գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու դատավորի որոշումը փորձություն է քաղաքական առաջնորդության ձգտող Ռոբերտ Քոչարյանի համար:

Միեւնույն ժամանակ, դատարանի որոշմանն ընդառաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հաճախ էր շոշափում նրա առողջությանը սպառնացող վտանգի հարցը: Այդտեղ իհարկե հնչում էր մեղադրանք կամ մեղադրական ակնարկ իշխանության հասցեին: Մյուս կողմից, սակայն, դրանք գուցե պարունակում էին ավելի լայն վտանգի մասին իշխանությանն ուղղված ակնարկ, որը կարող էր խնդիր դառնալ արդեն Հայաստանի համար, ոչ միայն Քոչարյանի:


Դա նշանակում է, որ նա այդուհանդերձ կվճարի 2 միլիարդը:

Ռոբերտ Քոչարյանը մի շարք հանգամանքների բերումով հայտնվեց մի կետում, որտեղ հատվում են թե Հայաստանի նախկին համակարգից եկող բաժանարար գծեր, թե արտաքին քաղաքական մի շարք ասպեկտներ, հայ-ռուսական հարաբերության շերտեր:


Աներկբա է, որ նրան «հանձնել» է Ռուսաստանը, ինչը երեւաց ռուս պաշտոնյաների հայտարարություններից: Երկրորդ նախագահը իր մեջ խտացնում է Հայաստանի նորագույն պատմության բազմաթիվ նուրբ եւ վճռորոշ շերտեր: Շերտեր, որոնք Հայաստանի համար գործնականում դարձել են հանրային-պետական բարոյահոգեբանական մի սարդոստայն:

Հայաստանը դուրս գալու համար կամ պետք է գտնի դրանցից բոլորի պատասխանը՝ ինչը լինելու է չափազանց բարդ ու մաշող գործընթաց, կամ պետք է գտնի հայ-ռուսական հարաբերության վերանայման, միջպետական արժանապատիվ հարաբերության բանաձեւը եւ հնարավորությունը:

Ներկայում Հայաստանը երկրորդի ճանապարհին է: Երկրորդ նախագահն այդ ճանապարհին Հայաստանի համար ռեսո՞ւրս է, թե կարող է լինել Հայաստանի դեմ թիրախ:

Сообщение Ռոբերտ Քոչարյանը կհրաժարվի՞ գրավից. Դատարանի անսպասելի որոշումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->