>

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շատ հետաքրքիր բան պատմեմ։

Ամսի երկուսին ինձ մոտեցավ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և հայհոյախառն բառերով գանգատվեց,




Քոչարյանի զոհերը

որ իրեն սիգարետների կանտրաբանդայից պարոն Հակոբյանը փայ չի տալիս։


Հայհոյանքները հիմնականում վերաբերում էին իշխանությանը ու սենց։





Հ.Գ. Դե լավ, կատակը մի կողմ, բայց տիկի՛ն Պողոսյան, շատ էժանագին քայլ էր, ահավոր էժանագին (հատկապես հայհոյանքների մասը պարոն Պետրոսյանի հասցեին)։

Ես միշտ աշխատել եմ չմտնել կանանց հետ բանավեճի մեջ, սակայն Ձեր գրառումը ինձ ավելի համոզեց, որ օր առաջ Ձեր սկզբունքների տեր մարդիկ պետք է լքեն քաղաքականությունը:

Հասկանում եմ Ձեր ստի իրական նպատակը, բայց չի ստացվի, տիկին Պողոսյան, ուղղակի չի ստացվի Ձեր մտածածը…»:

Հիշեցնենք, որ մինչ այդ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.


«Հունիսի 2-ին ես ԱԺ ամբիոնից դիմեցի Գագիկ Ծառուկյանին,

Արման Աբովյանին և Նաիրա Զոհրաբյանին և պահանջեցի կարգի հրավիրել իրենց՝ դաստիարակությունից զուրկ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, նաև բուժօգնություն առաջարկեցի, եթե իրենք չունեն ծանոթ բժիշկներ։

Դրանից կես ժամ անց ինձ է մոտենում Արման Աբովյանը և զրույցի հրավիրում, ասում է, որ իրեն Ծառուկյանն է ասել՝ խոսա ինձ հետ, որ Ծառուկյանը իմ ասած ամեն ինչի հետ համաձայն է,



որ իրենք էլ են զզվել Գևորի ձեռքը ու մի շարան հայհոյանքներ է տալիս Պետրոսյանի հասցեին, իբր՝ Ծառուկյանն է այդպես խոսում նրա մասին, հավելում, որ լիովին համակարծիք է։

Հիմա լսում եմ Գևորգ Պետրոսյանին ու նրա մտքերը հավերժ մարդու, սուրբ մարդու մասին ու չեմ հասկանում բարոյական մթնոլորտի հետ ի՞նչ է կատարվում այդ խմբակցությունում։

Գևորը գիտի՞, որ սուրբ և հավերժ մարդը վերջին հայհոյանքն է տալիս իրեն:

Եթե գիտի, իր համար դա նորմա՞լ մթնոլորտ է, գուցե իրոք լուրջ սինդրոմ կա, կախվածություն բռնությունից։

Հ.Գ. Աբովյանին ասել եմ, որ ոչ մի բառի չեմ հավատում և Պետրոսյանը հրահանգով է անում այն, ինչ անում է, պուլտով միացնում են ու անջատում։

Հ.Գ. 2. Թող որ այրվեմ դժոխքի կրակներում, եթե մի բառ գոնե ստել եմ կամ կեղծել այս պատմության մեջ։

Մեղք եք, ուղղակի մեղք եք, դուք պատանդ եք, ժողովուրդ»:

Сообщение «Մի շատ հետաքրքիր բան պատմեմ». ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը՝ Իմ Քայլը պատգամավոր Քրիստինե Պողոսյանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->