>

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնակցությամբ երեկ 2 մլրդ դրամի դիմաց որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Եվ հիմա Քոչարյանի ընտանիքը զբաղված է այդ գումարը հայթայթելով։




Քոչարյանի զոհերը

Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասել է․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։




-Իսկ հիմա որտե՞ղ է գտնվում Ձեր հայրը։

-Հիվանդանոցում է դեռ, նույն կարգավիճակով, քանի դեռ գրավի գումարը մուտք չի արվել համապատասխան հաշվեհամարին։


-Պարոն Քոչարյան, Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։

-Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաև մեզ համար։


Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես և քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։

Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Сообщение Լևոն Քոչարյանը հայտարարություն է տարածել. Ինչ են պատրաստվում անել նրանք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->