>

«Գազպրոմ Արմենիայի» հայտի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց Հայաստանում գազի գնի վերաբերյալ։

Նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից։

Այսպես, ռուսական ընկերությունն այս տարվա ապրիլի 1-ին դիմել է հանձնաժողով՝ գազի գինը 11-ից 12%-ով բարձրացնելու հայտով։




Քոչարյանի զոհերը

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը նիստում ներկայացրեց հանձնաժողովի հաշվարկները, համաձայն որոնց՝ թանկացում միայն ջերմոցային տնտեսությունների, գյուղմթերք մշակողների համար է նախատեսվում՝ 12 դոլարով։





Հանձնաժողովն առաջարկեց բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց,

թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը,

այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։


ՀԾԿՀ-ն գտել է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։

Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսել, այդուհանդերձ, որոշակի բարձրացում կլինի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։

Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքների, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին

վաճառվող գազի գինը բարձրացավ 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։


Ամսական մինչև 10 000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս մնաց նույնը՝ 139 000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10 000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։

Այսպիսով, ՀԾԿՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից կարող է հասցվել 266 դոլար՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը,

և 12 դոլարով բարձրացնելով գյուղոլորտի ընկերություններին մատակարարվող գազի գինը։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր սահմանել 283 դոլար՝ 1000 խ/մ-ի համար, թանկացման հայտը, սակայն հանձնաժողովը մերժեց։

«Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանն անհամաձայնություն հայտնեց հանձնաժողովի որոշման կապակցությամբ, նշելով, որ առնվազն 275 դոլար պետք է սահմանվեր սակագինը։

«Գազպրոմ Արմենիան» ստիպված կլինի նաև իջեցնել աշխատակիցների աշխատավարձերը և կրճատել 1000 աշխատողի։

աղբյուր

Сообщение Պաշտոնական. Փոփոխություն գազի սակագնում. Որոշումը կայացվեց появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->