>

Բաղադրիչներ: Խմորի համար՝ ձու — 2 հատ, ջուր — 2 ճ/գ, բուսայուղ — 1 թ/գ, ալյուր — 14-16 ճ/գ

Միջուկի համար՝ պանիր սուլուգունի — 0,5 կգ, կարագ — 200 գր

Պատրաստման եղանակ: Ալյուրը լցնում ենք տարայի մեջ, փոքրիկ փոսիկ ենք բացում, ավելացնում ենք ձուն, 2 ճ/գ ջուրը, 1 պտղունց աղն ու 1 թ/գ ձիթայուղը։ Խմորը խառնում ենք ձեռքերով, կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու ձևավորում ենք խմորագունդ։




Քոչարյանի զոհերը

Խմորը հունցում ենք՝ աստիճանաբար ավելացնելով ալյուրը։ Պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Ստացված խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 20-30 րոպե թողնում ենք, որ հանգստանա։





Քանի դեռ խմորը հանգստանում է, պանիրն անցկացնում ենք քերիչով։ Խմորագունդը բաժանում ենք 8 հավասար խմորագնդիկների։

Բացում ենք բարակ ու շատ նուրբ խմորաշերտեր։ Կարագը հալեցնում ենք,  3-4 ճ/գ կարագն ավելացնում ենք պանրին ու խառնում ենք։


Ձևամանը (26-28 սմ տրամագծով) կարագապատում ենք։ Դնում ենք առաջին խմորաշերտն ու պատում ենք հալեցրած կարագով։

Երկրորդ շերտը դնում ենք եռացրած ջրի մեջ՝ զգուշորեն ալիքաձև շարժումներ անելով։ Խմորը ջրի մեջ եռալուց հետո գդալի ու քամիչի օգնությամբ դուրս ենք բերում ջրից ու դնում սառը ջրով լի կաթսայի մեջ։

Մի քանի րոպե թողնելուց հետո խմորաշերտը հանում ենք ջրից, դնում ենք ձևամանի մեջ ու կրկին պատում ենք կարագով։ Նույն ձևով պատրաստում ենք նաև 3-րդ և 4-րդ շերտերը։ 4-րդ շերտի վրա լցնում ենք քերած պանիրն ու հավասարապես տարածում։



5-րդ, 6-րդ և 7-րդ շերտերը եփում ենք ջեռոցում, և պատրաստ լինելուց հետո սառեցնում ու դնում ենք ձևամանի մեջ՝ բոլոր շերտերը կարագապատելով։ Կարկանդակի վերին շերտը ծածկում ենք 8-րդ խմորաշերտով ու եփում 30-40 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

աչմա-16

Աչման նուրբ խմորով ու հալած պանրով համեղ կարկանդակ է, ախորժալի ու հագեցնող։

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->