>

Դերասանուհի Սիլվի Բարկովան իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է աշխարհառչակ գրող Ֆրանց Կաֆկայի մասին մի պատմությամբ։

Սիլվին պատմությունը գրել է իր հրապարակած գեղեցիկ արխիվային լուսանկարի տակ։




Քոչարյանի զոհերը

«40 տարեկանում Ֆրանց Կաֆկան, ով երբեք չէր ամուսնացել ու երեխա չուներ, քայլում էր Բեռլինի այգով, երբ մի աղջկա հանդիպեց, ով լաց էր լինում՝ ամենասիրելի տիկնիկը կորցնելու պատճառով։





Նա ու Կաֆկան սկսեցին փնտրել տիկնիկը, բայց ապարդյուն: Կաֆկան առաջարկեց նրան հանդիպել իր հետ հաջորդ օրը նույն տեղում՝ շարունակելու փնտրել տիկնիկը:
Հաջորդ օրը երբ նրանք էլի չգտան տիկնիկը, Կաֆկան աղջկան նամակ տվեց՝ գրված տիկնիկի կողմից, որտեղ նա ասում էր. «Խնդրում եմ, մի լացիր: Ես շրջագայության եմ գնացել, որ աշխարհը տեսնեմ: Ես քեզ կգրեմ իմ արկածների մասին»:

Այսպիսով սկսվեց մի պատմություն, որը տևեց մինչև Կաֆկայի կյանքի վերջը: Իրենց հանդիպումների ընթացքում Կաֆկան զգուշորեն կարդում էր նամակները, որոնք տիկնիկն էր գրել իր արկածների ու զրույցների մասին: Փոքրիկ աղջիկը դա շատ էր հավանում:


Վերջապես,Կաֆկան բերեց տիկնիկին (նորն էր գնել), որն իբրև թե վերադարձել է Բեռլին:

«Դա ընդհանրապես իմ տիկնիկին նման չէ»,- ասաց փոքր աղջիկը: Կաֆկան փոխանցեց նրան մյուս նամակը, որտեղ տիկնիկը գրել էր. «Իմ ճամփորդությունները փոխեցին ինձ»:



Փոքրիկ աղջիկը գրկեց տիկնիկն ու երջանիկ տարավ իր հետ տուն:
Մեկ տարի անց Կաֆկան մահացավ: Շատ տարիներ անց այժմ չափահաս աղջիկը մի բարակ նամակ գտավ տիկնիկի ներսում՝ ստորագրված Կաֆկայի կողմից, որտեղ վերջինս ասում էր.

«Մի օր հավանաբար կկորի այն ամենն, ինչը դու սիրում էիր, բայց հետո սերը ուրիշ ձևով կվերադառնա քեզ մոտ»»,- գրել է դերասանուհին։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->