>

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ հանդիպել է ԲԴԽ անդամների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։




Քոչարյանի զոհերը

Ավելի վաղ ԲԴԽ անդամ Գրիգորյան Բեքմեզյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի հետ հանդիպում են նախաձեռնելով՝ նկատի ունենալով հունիսի 18-ին կայացրած դատական ակտից հետո նրա դեմ սկսված արշավը։





Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպաններ Արամ Վարդևանյանի և Հովհաննես Խուդոյանի բողոքները, իսկ Ռուբեն Սահակյանի վերաքննիչ բողոքը՝ մասնակի։


Վերաքննիչ դատարանը մասնակիորեն բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։



Դատարանի որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ ՀՀ դրամի չափով գրավի դիմաց՝ գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո։

Сообщение Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավոր Արսեն Նիկողոսյանը հանդիպել է ԲԴԽ անդամների հետ. Ինչ է կատարվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->