>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եւ այսպես, մի քանի կոռելացիաներ․․․




Քոչարյանի զոհերը

-Դեռևս աշնանը Ռ․Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն արձանագրել էր /անշուշտ, խոր կսկիծով/, որ ՄԻԵԴ-ից ու Վենետիկից խորհրդատվական կարծիքի ստացումը նվազագույնը կտևի 5-6 ամիս, ինչպես պրակտիկան է ցույց տալիս,


-Այս երկար ու ձիգ ամիսներին Ռ․Քոչարյանի պաշտպանական թիմն ամեն ինչ արեց դատաքննության մեկնարկը ձգձգելու համար՝ լայքի հիմքով բացարկ, նախկին վարչապետների երաշխավորություն, Քոչարյանի հիվանդություն և վիրահատում, կորոնավաիրուս և այլն, որպեսզի հասցնեին մինչև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի ստացումը՝ հույս փայփայելով, որ դա իրենց օգտին կլինի․․․





-Հենց այդ հաշվարկով պաշտպանական թիմը բողոքարկել էր նախկին վարչապետների երաշխավորության մերժման՝ դատավոր Ա․Դանիբեկյանի որոշումը վերաքննիչ դատարանում, որտեղ իրենց համար շատ վստահելի դատավորների կազմ կա․․․

-Երբ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքյոն իրավա-քաղաքական գնահատական է տվել Հայաստանի մինչհեղափոխական շրջանին՝ այն որակելով իբրև բռնապետություն, պաշտպանական թիմը հասկացավ, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը չի կարող փրկօղակ լինել ու պետք է արագացնել․․․


-Քոչարյանի աջակցող խմբակբերը բացարձակ լռություն պահպանեցին, թեկուզև փոքր խմբով չներկայացան Վերաքննիչ դատարանի նիստին, փորձելով հանրային ուշադրություն չհրավիրել սպասվող դատավարության վրա,

-Քոչարյանի պաշտպանական թիմը գիտեր, որ եթե փոփոխվի նրա խափանման միջոցը գրավով, Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, Մոսկվա մեկնող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին «խնդրանք-ազդանշան» կլինի իրերի դրությունը թողնել ներկա իրավիճակում,

-Դատավոր Նիկողոսյանը կայացնում է հասարակությանն ալեկոծած որոշումը, հասարակությունը շատ բուռն է արձագանքում դրան, իսկ ՀՀ դատախազությունը հանրային ճնշումից հետո հայտարարում է, որ կբողոքարկի դատարանի կայացված որոշումը, ինչը նշանակում է, որ պաշտպանական չափազանց շատպել են այս փոքրիկ ու անկայուն, ետշրջելի արդյունքն արձանագրելու հարցում, վա բանկ տանելով նաև դատավորին․․․․



-Նույն օրը հրապարակվում է Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը, որը բացարձակ Ռ․Քոչարյանի օգտին չէ ու չի փակում հարցը, եթե անգամ ՍԴ-ն վերջին անօրինականությանը դիմի ու մինչև կազմափոխությունը հօգուտ Քոչարյանի որոշում կայացնի․․․

-Այդ նույն ընթացքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրգործի շրջանակում ակտիվ հանդիպումներ են ընթանում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը՝ ԲՀԿ, ապա ԼՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ, ակնհայտ խառնվելով ներքաղաքական իրավիճակին,

-Կառավարությունը հայտարարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված չի մեկնի Մոսկվա,

Կրկին չստացվեց ու չի ստացվելու այն, ինչ պլանավորված էր․․․

Сообщение Ինչ էր պլանավորել Քոչարյանի փաստաբանական թիմը. Ս.Սաֆարյանի ուշագրավ անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->