>

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի վստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ հունիսի 19-ին,





ընթացող ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորման միջնորդության քննության ժամանակ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է։





Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

«Պարոն Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել է՝ դատական նիստին ելույթ ունենալու ժամանակ։ Նրա հերթն էր հասել խոսելու, սակայն սրտի հետ կապված խնդիր առաջացավ, հիմա հիվանդանոցում է»,- ասաց Անանյանը


Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ



դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Նշենք, որ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Сообщение Դատի ժամանակ նախկին պատգամավորի ինքնազգացողությունը վատացել է. Նրան տեղափոխել են հիվանդանոց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->