>

Հունիսի 18-ին աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածության ռեկորդային թիվը խոսում է համաճարակի արագ տարածման մասին:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։




Քոչարյանի զոհերը

«Նախօրեին ԱՀԿ-ն տեղեկություն էր ստացել COVID-19-ով վարակվածության ավելի քան 150 հազար նոր դեպքերի մասին: Այս պահին դա ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրվա ընթացքում», – ասել է նա:




Նա ավելացրել է, որ նոր դեպքերի կեսը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, որոնք մայիսին ճանաչվել են որպես համաճարակի կենտրոն:

«Աշխարհը գտնվում է նոր և շատ վտանգավոր փուլում», – ասաց Հեբրեյեսուսը:


Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մարդիկ հոգնել են տանը մնալ, և կառավարությունները փորձում են վերսկսել տնտեսական գործունեությունը:

«Բայց վիրուսը դեռ արագորեն տարածվում է, այն դեռևս մահացու է, և մարդկանց մեծ մասը դեռ խոցելի է», – նախազգուշացրել է ԱՀԿ ղեկավարը:


Կորոնավիրուսային պանդեմիան տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում:

Ընդհանուր առմամբ, ըստ ԱՀԿ-ի տվյալների, վարակվել է ավելի քան 8,35 միլիոն մարդ, նրանցից 450 հազարը մահացել է:

Դիտեք աև՝

Сообщение Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կորոնավիրուսի պանդեմիայի վերաբերյալ վատ նորություն է հայտնել. Ինչ է սպասվում появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->