>

Մի անգամ երկու աղջիկ մտածեցին ոճրագործության պլան՝ իմաստունին տալ մի այնպիսի հարց, որին նա չի կարողանա պատասխանել…

Կա մի արևելյան լեգենդ տղամարդու մասին, որը կորցնելով իր կնոջը, միայնակ էր մնացել երկու փոքրիկ դուստրերի հետ: Աղջիկները շատ հետաքրքրասեր էին, խելացի և միշտ ձգտում էին նոր բան սովորել: Նրանք անընդհատ զարմացնում էին իրենց հորը հետաքրքիր հարցերով: Երբեմն նա նրանց հետ կիսում էր իր իմաստությունը, բայց երբեմն էլ դժվարանում նրանց համար գտնել ճիշտ պատասխաններ:

Տեսնելով աղջիկների հետաքրքրասիրությունը՝ հայրը որոշեց արձակուրդների ժամանակ քույրերին ուղարկել մի իմաստունի մոտ, որն ապրում էր բլրի գագաթին: Իմաստունը կարող էր առանց երկմտելու պատասխանել փոքր քույրերի ցանկացած հարցին: Եվ որպեսզի հասկանան նրա հետաքրքիր խորքերը, երեխաները որոշեցին նրա համար խորամանկ թակարդ պատրաստել: Այսպիսով, քույրերը մի գիշեր որոշեցին իմաստւնին տալ մի այնպիսի հարց, որի պատասխանը նա չէր ունենա։




Քոչարյանի զոհերը


-Ինչպե՞ս գերազանցենք իմաստունին, ի՞նչ պետք է նրան հարցնենք, որ չկարողանա պատասխանի,- հարցրեց փոքր քույրն ավագին:




-Սպասիր ինձ այստեղ, հիմա ես քեզ ցույց կտամ,- Պատասխանեց ավագ քույրը։ Նա գնաց դեպի անտառ և վերադարձավ  կես ժամ անց՝ գոգնոցը պայուսակի տեսքով ձեռքին փաթաթած։ Դրա մեջ ինչ որ բան էր թաքցրել։

-Ի՜նչ է դրա մեջ,- Հարցրեց փոքր քույրը։

Մեծ քույրը գոգնոցից հանեց մի գեղեցիկ կապույտ թիթեռ։


-Ինչքան գեղեցիկ է, ի՜նչ ես պատրաստվում անել նրա հետ,- հարցրեց փոքրիկը։

-Այն կօգնի մեզ իրականացնել մեր ծրագիրը: Մենք կգնանք իմաստունի մոտ, և այս թիթեռնիկին կթաքցնեմ ձեռքիս մեջ և նրան կհարցնեմ արդյոք այս թիթեռնիկը կենդանի է: Եթե ​​նա պատասխանի, որ կենդանի է, ես կսեղմեմ բռունցքս և կսատկացնեմ նրան: Եթե ​​նա ասի, որ թիթեռը սատկած է, ես նրան կազատեմ: Այսպիսով, նրա պատասխանը ցանկացած դեպքում սխալ կլինի: Եվ աղջիկները գնացին իմաստունին գտնելու։

Թիթեռներ - Վիքիպեդիա՝ ազատ ...

 


-Իմաստուն, ասա ինձ խնդրում եմ, արդյո՜ք իմ ձեռքի մեջ գտնվող թիթեռնիկը ողջ է,- հարցրեց ավագ քույրը։ Ինչին իմաստունը քմծիծաղ տալով պատասխանեց․

-Դա կախված է քեզանից, չէ որ այն քո ձեռքերում է։

Մեր ներկան և ապագան կախված են միայն մեզանից: Երբ մեր կյանքում ինչ-որ բան սխալ է ընթանում, մենք չպետք է որևէ մեկին մեղադրենք դրա համար: Եթե ​​ինչ-որ բան ենք կորցնում կամ գտնում, ապա մենք ինքներս ենք դրա համար պատասխանատու:

Կապույտ թիթեռնիկը մեր կյանքն է, և մենք ինքներս ենք որոշում, թե ինչ պետք է անենք նրա հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Կապույտ թիթեռնիկի լեգենդը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->