>

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի աշխատանքից ազատման դիմումը դեռ չի մակագրվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան փոխանցեց Կարպիս Փաշոյանը:


Նա մեր զրույցում տեղեկացրեց, որ դեռ շարունակում է աշխատանքի գնալ, կատարել իր պարտականությունները: ՀԺ-ի հարցին՝ Արարատ Միրզոյանի հետ քննարկում եղե՞լ է դիմումի հետ կապված, Կարպիս Փաշոյանը բացասական պատասխան տվեց:








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Կարպիս Փաշոյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է հուլիսի 17-ին, իսկ դիմում գրելու մասին տեղեկացրել էր դեռ հուլիսի 16-ի երեկոյան:

Փաշոյանի աշխատանքից ազատվելու պատճառն այն է, որ նա հայտնվել էր ֆեյսբուքահայության սուր քննադատությունների կենտրոնում: «Սիվլենթ»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում որոշ շինությունների պատերին՝ ապրիլյանի հերոսներին պատկերող գրաֆիտիներին, Փաշոյանն Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ասել էր.


«Փողոցային արվեստն այն է, երբ մենք սահմանադրական հանրաքվեի ժամանակ Երեւանի պատերին «ոչ» էինք նկարում, ու ոստիկանությունը մեզ բերման էր ենթարկում: Մյուս կողմից էլ, ինձ թվում է՝ պետք է էդ երեխաներին հանգիստ թողնել, նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում: Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում, իսկ մենք հիմա անընդհատ շահարկում ենք, շահարկում, ինձ թվում է՝ չարժե: 18 տարեկան տղա է, չարժե նրա անունն այդքան շահարկել»:



Նրա այս կարծիքից նեղսրտել էին Ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ զոհերի ընտանիքի անդամները, ինչն էլ պատճառ դարձավ, որ փոխվարչապետի խոսնակը ազատման դիմում գրի:

Աղբյուր՝ Armtimes.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->