>

168․am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում՝ Սայաթ–Նովա փողոցում գտնվող, Նիկոլ Փաշինյանը նիստ է անցկացնում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։









Ուշագրավ է, որ շենքի հարկերի հարթակներում դիպուկահարներ կան, որոնք հսկում են տարածքը։


Իսկ թե ինչի՞ց և ումի՞ց է պաշտպանվում Նիկոլ Փաշինյանը, և արդյոք կա՞ նման անհանգստություն՝ կփորձենք առաջիկայում պարզել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից։

Հ․Գ․ Մանե Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց․



«Վստահ եմ, որ դա չի համապատասխանում իրականությանը, բայց զանգեք, խնդրում եմ, Ալեն Սիմոնյանին»։

Նյութի աղբյուր՝ 168.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->