>


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի համեղ ու յուրահատուկ դիետիկ աղցան, որը շատ սննդարար ու հա-գեցնող է, սակայն կօգնի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս աղցանի 100 գրամում պարունակվում է ընդամենը 33.27 կկալ (ինչպես նաև՝ սպիտակուցներ՝ 1.95, ճարպեր՝ 0.36, ածխաջրեր՝ 5.61), ուստի այն կարելի է ուտել նույնիսկ երեկոյան ուշ ժամերին:

 





Բաղադրությունը.





1․ կաղամբ

2․ գազար

3․ 1 հատ կարմիր սոխ

4․ 15 գրամ սամիթ


5․ ½ բաժակ բնական յոգուրտ

6․ 2 ճ.գ. մանանեխ (սերմերով)

7․ 1 ճ.գ. ջուր



8․ 2 թ.գ. կիտրոնի հյութ,

9․ աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Կաղամբն ու սոխը մանր կտրատել, իսկ գազարը մանրացնել քերիչով: Յոգուրտին ավելացնել մանանեխը, ջուրն ու կիտրոնի հյութը և լավ հարել, այնուհետև ստացված սոուսը խառնել բանջարեղենին: Խառնել և ավելացնել աղ ու պղպեղ:

Աղբյուր

Сообщение Դիետիկ և համեղ աղցան նախատեսված ողջ ընտանիքի համար․․․ появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->