>

Հնդկաստանի որոշ շրջաններ, ինչպես զգուշանում են տեղի պաշտոնյաները, անապատային մորեխների զանգվածային հարձակումների պատճառով կարող են հայտնվել սովի վտանգի առաջ, գրում է Mirror-ը։

Երկիրը միաժամանակ պայքարում է երկու «համաճարակի» դեմ՝ կորոնավիրուսի և 30 տարվա ընթացքում մորեխների ամենամեծ «հարձակման», գրում է աղբյուրը։




Քոչարյանի զոհերը




Փորձագետները մտավախություն ունեն, որ վնասատուները, որոնք ցանքատարածությունները դատարկում են ապրիլի վերջից, կարող են դատարկել երկրի պարենային պաշարների զգալի մասը:

Ապրիլի 30-ին Պակիստանից Ռաջաստան նահանգ միլիոնավոր միջատներ էին ներխուժել և այդ ժամանակից ի վեր տարածվել Հնդկաստանի ևս հինգ այլ նահանգներում։


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մորեխների կանխատեսման ավագ աշխատակից Քիթ Քրեսմանը հայտնել է, որ դեռևս դժվար է կանխատեսել, «թե որքան ուժեղ կլինի վնասատուների հասցրած վնասը»։

Նշվում է նաև, որ երկրում ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը․ վերջին տվյալներով՝ հաստատվել է վարակի 396 661 դեպք, որոնցից 12 971-ը՝ մահվան ելքով։ Երկիրը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում։


Հիշեցնենք, որ մայիսի 25-ին մորեխների հարձակման պատճառով Ուտար Պրադեշում, Ռաջաստանում, Մահարաշտրայում և Մադհյա-Պրադեշում, ինչպես նաև մերձակա գյուղատնտեսական շրջաններում հայտարարվել էր արտակարգ իրավիճակ:

Աղբյուր՝ Թերթ.ամ


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->