«Նիկոլ Փաշինյանի երկրորդ հեղափոխությունը»․ Հայկ Մարությանի ֆենոմենը․․․ — ingablog

Ինճպես արդնե հայտնի է մայրաքաղաք Երևանի ղեկավարի պաշտոնում, ՔՊ-ից հնարավոր է առաջադրվի նաև սիրված դերասան Հայկ Մարությանը։


Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր հայտնել այն մասին, որ միանում է ՔՊ-ին:

-Սիրելի հայրենակիցներ!!! Հենց նոր ստորագրեցի «Քաղացիական պայմանգիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը:


Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է և եկել է ժամանկը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ:

Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում!!! Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին!  Կաշը գնաաաաաց…

Հայկ Մարությանը մշտապես եղել հայ ժողովրդի կողքին և իր բողոքն ու ընդվումն է արտահայտել երկրում տիրող անարդարությունների դեմ…

Կագի Հայկո-ի թեկնածությունն արդեն իսկ կարևոր և աննախադեպ քայլ էր մեր իրականության մեջ։

Ժողովրդի մեծ մասը մշտապես սովոր է եղել քաղաքական, պետական բարձր պաշտոններում տեսնել բացառապես քաղաքական գործիչներին, սակայն կյանքը ցույց է տվել, որ միշտ չէ, երբ քաղաքական կենսագրությամբ հարուստ մարդիկ ձախողել են իրենց վրա դրված պատասխանատվությունը։

Արդյոք Հայկ Մարությանը պատրաստ է և կամ կարող է կարգին ղեկավարել քաղաքապետի պաշտոնը, այդ, թերևս, ժամանակը ցույց կտա, բայց այդուհանդերձ տեսականորեն ոչինչ չի խանգարում Հայկին ստանձնել այդ պաշտոնը, հատկապես, որ ընտրությունը՝ Հայկի և ՔՊ-ի առաջադրած մյուս թեկնածուների միջև համեմատությունն ի օգուտ Մարությանինն է։


Ի վերջո, Երևան քաղաքը կարող է կառավարել այն մարդը, ով ճանաչում և սիրում է իր քաղաքը, ով անհանգստանում և ցավում է իր քաղաքի համար, ով ծանոթ է իր քաղաքի խնդիրներին և պատրաստակամ՝ օր առաջ լուծելու դրանք։

Թեպետ իր հարցազրույցներից մեկում, Հայկն ասել էր, որ ցանկություն չունի որևէ պաշտոն զբաղեցնելու և որ իր գորոծողությունները բացարձակ միտված չեն եղել պաշտոն ստանալու համար, այդուհանդերձ պարզ է, որ յուրաքանչյուր անհատ գնահատվում է իր կատարած աշխատանքներով, և ամաենևին տարօրինակ ու անբնական չի լինի, որ Հայկը փոխի իր դիրքորոշումը և ստանձնի իրեն վստահված պատասխանատվությունը։

Կասկածից վեր է, որ Հայկ Մարությանն իրեն սատարող և աջակցող հզոր թիմի հետ կարող է արժանապատիվ ու կարգին ձևով կառավարել մեր սիրելի Երևան քաղաքը:

Աղբյուր՝ Newstime.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin