>

Նառա Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այ մարդ էս մեր հայերի պես անշնորհակալ ազգ չեմ տեսել։ Մի ամբողջ հարկ՝ 48-50 հիվանդ, տարբեր բնավորության ու տարիքի սպասարկվում են երկու բուժքրոջ և մի բժշկի կողմից…




Քոչարյանի զոհերը

Գիտեք որ հիմա բուժ-անձնակազմի խնդիր ունենք, մոտ 100մ միջանցք է ու վազում են, վազում խեղճերը, էդ պաշտպանիչ ֆորմի մեջ շոգ- կրակին, քրտնում են ու արդեն տեսնում ես պաշտպանիչ ակնոցի տակից քրտինքը կիջնի աչքերին ու առնվազն կմրմռացնի, բայց և կարող է վարակվի աչքերի միջոցով, ծպտուն չեն հանում,բացի հոգատարությունը ուրիշ բան չես տեսնում, մեկ-մեկ ինքս ինձ բարկանում եմ իրենց վրա,այ աղջի մի հատ ջղայնացի, մի բան ասա, իմ սիրտնա նեղվում քո տեղը…





հիվանդները՝ բուժքույրրրր, չեկաաար, ուշացաաար, էս ինչ բուժումաաա, ես կբողոքեեեմ, լավ չծակիր, լավ չնայիր, շուտ չբերիր, ուշ տարար, հացս ուշացաաաավ, պերեդաչիս ուրաաա՞, մեկն էլ վերցրելա զանգել բողոքումա ինչ որ կառույց…

ուզում եմ հարց տալ, տանը քո համար էս տիպի հոգ տանող եղելա՞, լավ ասենք 5 օրա պառկած ես,մեկին մի հատ շնորհակալություն հայտնել ես՞, երբ ցավդ թեթևացնելու համար եկել սրսկել են, լավ չեք ամաչու՞մ,մի հատ տեսեք քանի հոգու նազ են քաշում, տեղ ու հավես թողեք, որ մարդիկ ուզենան աշխատել ,մեզանից հետո,ցավոք, բայց դեռ լիիիքը հիվանդներ են գալու։


6 օրա էստեղ եմ,դուրս գրվողներին տեսնում եմ, մենակ մի կին (տիկին Նելլին) գնաց միջանցքում կանգնեց ու սկսեց բարձր շնորհակալություն հայտնել բոլոր բուժաշխատողներին։

Կողքի մասնաշենքի առաջին սենյակը բժիշկների սենյակն է, իսկ մասնաշենքը առանձնացված է փակ դռներով, բայց այդ դռները չխանգարեցին, որ բժիշկը լսի այդ խոսքերը ու զարմացած, ապշած աչքերով դուրս գա սենյակից, որ տեսնի, թե ով էր այդքան շնորհակալություն հայտնում։



Հաճելի էր ինձ համար, էլ ուր մնաց իրենց հաճելի չլիներ։ Հուսամ գրածս կկարդա այս պահին հիվանդանոցում գտնվող ինչ-որ մեկը կամ մեկերը ու հենց հիմա, եթե դժվար չէ, վեր կենա տեղից, գնա միջանցք ու շնորհակալություն հայտնի բուժքրոջից, բժշկից ու ընդհանրապես այս ճգնաժամային օրերին իրենց կյանքը վտանգի տակ դնելով աշխատող յուրաքանչյուր մարդուց։

Հ.Գ. Մեր հարկում արդեն 2 բուժքույր ունենք, որ մեզ հետ բուժվում է, բայց այս ընթացքում էլի օգնության ձեռք են մեկնում կարիքի դեպքում։

Հ.Գ.Գ Քիչ մը մարդ եղեք մարդիկ ու շնորհակալ եղեք ամեն ինչի համար, ինչ հիմա ունեք…


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->