>

Իշխանություններին չի անհանգստացնում, որ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի

կալանքը փոխարինեց 2 մլրդ դրամ գրավով եւ նա արդեն ազատ է արձակվել:

«Ոչ չի անհանգստացնում, ինչի՞ պետք է անհանգստացնի:




Քոչարյանի զոհերը

Անհանգստացնում է մարդկանց զայրույթը եւ այն ընկալում, որ ինչ-որ մեկին բռնել եք, բաց եք թողնում»,




— ՔՊ գրասենյակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մենք դատարանի վճիռների մասին իմանում ենք բոլորի հետ միասին, երբ դրանք հրապարակային են դառնում:

Մենք ոչ մեկին չենք բռնում եւ բաց չենք թսղնում: Դա քաղաքական որոշում չի եղել եւ չէր կարող լինել:


Իրավական պրոցեսը շարունակվում է, էլի են եղել դեպքեր, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ են արձակել, հետո խափանման միջոցը փոխվել է»,-ասաց նա՝ հավելելով.

«Քաղաքական պատվերի մասին յուրաքանչյուր խոսք տապալման ենթակա է, որովհետեւ եթե այդ

տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին հիմա պետք է բաց չթողնեին»:


Դիտարկմանը, որ հանրության մեջ կա դժգոհություն, որ խոստացված վեթինգը, բարեփոխումները այդպես էլ չարվեցին, ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Վեթինգը ոչ միայն իր մեջ պարունակում է այն, ինչ ուղիղ իմաստով խոսվում է, այլեւ տարբեր

գործընթացներ, որը տեղի է ունենում, բազմաթիվ դատավորներ, բազմաթիվ փոփոխություններ տեղի են ունենում:

Ուղղակի քանի որ լրատվական դաշտը միտումնավոր կամ ոչ միտումնավոր դրան վրա ուշադրություն չի դարձնում, որեւէ բացասական բան ստեղծելու եւ

շրջանառության մեջ դնելու փնտրտուքի մեջ է հաճախ դա հայտնի չի դառնում:

Բոլոր հարցերը՝ լինի վեթինգը, լինի ստեղծված իրավիճակը, քայլ առ քայլ լուծվում են եւ լուծվելու են:

Сообщение Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->