>

Ես ամուսնացած եմ արդեն երկրորդ անգամ: Առաջին ամուսնության ժամանակ ապրում էի ասես ոսկե վանդակի մեջ: Ամեն ինչ կար՝ բնակարաններ, մեքենաներ, բայց նախնական պայմանագրով որևէ բանի իրավունք չունեի: Մենք միասին էինք, քանի որ ես սիրում էի նրան: Երբ այլևս զգացմունքներ չմնացին, ես հեռացա:


Հիմա երկրորդ ամուսնությունը: Մենք ունենք երկու երեխա, նրանցից մեկը հաշմանդամ է ` տառապում է  աուտիզմով։ Գումարը միշտ պակասում է…





loading...


Ես աշխատում եմ ամուսնուս հետ հավասար պայմաններով, բայց ամեն ինչ միայն ինձ վրա է: Երեխաները նույնպես: Ամուսինս միայն կարողանում է գնալ խանութ և վերջ, այլևս ոչինչ չի ուզում անել: Աաշխատանքից գալիս է, ընթրում և սկսում խաղալ համակարգչով։ Հանգստյան օրերին էլ նույն վիճակը:


Նեղանում է ամեն ինչից, իսկ ես ասես ապրում եմ ճահճի մեջ: Փաստորեն, չորսով ապրում ենք նրա մոր երեք սենյականոց բնակարանի միայն մեկ սենյակում: Նախկինում ես փորձել էի ինչ-որ բան անել, վերանորոգել, բայց այստեղ էլ ցանկությունս մարվեց: Ու՜ր գնամ, երկու փոքր երեխաների հետ, ես ոչ մի տեղ չունեմ: Հարազատներիս պետք չեմ, ամուսնուս նույնպես: Ես չեմ ուզում ապրել, քանի որ իմաստ չեմ տեսնում … հանուն երեխաների, իսկ նրանց ինձ պես մայր պե՞տք է արդյոք: Ես այլևս ռեսուրսներ չունեմ:



Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ես ու երեխաներս պետք չենք ո՛չ ամուսնուս, ո՛չ էլ հարազատներիս появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin