>

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանի հունիսի 18-ի որոշմամբ կարող էր ազատ արձակվել՝ 2 միլիարդ դրամի չափով գրավը վճարելու դեպքում։ Գրավը այսօր վճարվել է և Քոչարյանը ազատության մեջ է։

«ՏԱՍՍ»-ի հետ զրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է, որ գումարի հավաքման հարցում օգնել են ռուսաստանցի գործարարները, մասնավորապես՝




Քոչարյանի զոհերը

Սամվել Կարապետյանը, որը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարն է, «Մոնարխ» ընկերությունների խմբի ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, ինչպես նաև գործարար Գենադի Ստեփանյանը:





Գումարը մնացած մասը վճարել է «Սիստեմա» ներդրումային կազմակերպությունը, որտեղ Քոչարյանը անկախ տնօրեն է:

«ՏԱՍՍ»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաև Սամվել Կարապետյանը․ «Այո, դա այդպես է»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և


կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական,

գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:



Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն

օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին

և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, որը վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ փոխարինվեց 2 միլիարդ դրամ գրավով։

Сообщение Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, թե ովքեր են օգնել վճարել Քոչարյանի գրավի 2 միլիարդ դրամը․ Մանրամասներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->