>

Հայտնի մարդկանց սիրելի զգեստն ու դրա արժեքը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ ներկայացնում է Լիա Զախարյանին:

loading...








Լիան նշեց, որ առօրյայում փորձում է պահել սպորտային, դասական ու աղջկական ոճերի համաչափությունը, թեև սպորտային հագուստը գերակշռում է. «Այն ոճային է, արդի ու գեղեցիկ, որի մեջ ևս կարող ես կանացի լինել. դա արդեն կնոջ տեսակի հարց է: Սիրում եմ, երբ սպորտային հագուստն «օվերսայզ» է, հարմարավետ և հետաքրքիր գունային երանգների մեջ:


Դրանք հիմնականում ձեռք եմ բերում իմ ճամփորդությունների ժամանակ, քանի որ Հայաստանում տեսականին շատ սահմանափակ է: Ճամփորդելիս գնում եմ այն, ինչ ինձ հարկավոր է մինչև հաջորդ ճամփորդությունս: Մոտ չորս ամիս է` չեմ մեկնել ոչ մի երկիր, բայց իմ զգեստապահարանում եղած հագուստը դեռ բավական է: Նույնիսկ հագուստներ, կոշիկներ ունեմ, որոնք դեռ չեմ կրել»:

Դերասանուհու խոսքով` օնլայն գնումներ հազվադեպ է անում, քանի որ դրանք իր համար անվստահելի են. «Լավ որակի և կազմվածքին սազող հագուստ օնլայն չեմ կարող պատվիրել, ավելի լավ է խանութում փորձեմ ու տեղում հասկանամ: Մի անգամ սպորտային կոշիկ եմ պատվիրել, որի չափսը մեծ եղավ` չնայած իմ չափսն էի պատվիրել»,-ասաց նա և հավելեց, որ իր ընկերուհիներից մեկի խանութի միջոցով մի քանի բան պատվիրել է, բայց օնլայն գնումների սիրահար չէ:



Հարցին, թե որոնք են արժեցել իր ամենաթանկ և ամենաէժան գնումները, Լիան պատասխանեց. «Շատ թանկ գնումներ չեմ ունեցել: «Adidas»-ից աշնանային վերնազգեստ ունեմ, որը գնել եմ 120.000 դրամով: Սպորտային կոշիկ եմ գնել, որն արժեր 70. 000 դրամ: Բրենդամոլ չեմ, կարևորում եմ, որ հագուստն ինձ սազի: Իմ ամենաէժան գնումներից է եղել մի բլուզ, որից երկու գույն գնեցի` սև և մոխրագույն, մոտ 15.000 դրամ արժեր»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Сообщение «Բրենդամոլ չեմ». Լիա Զախարյանի ամենաթանկ և ամենաէժան գնումներն ու սիրելի հագուստը появились сначала на ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin