>

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի պատասխան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության’ Սերժ Սարգսյանը հարցնում է.




Քոչարյանի զոհերը

«Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը:»




Հարց է ծագում’ եթե օդային տարածքը պաշտպանված է եղել, այդ ինչպես էին հակառակորդի ուղղաթիռներն ու ԱԹՍ-ները հայտնվել այնտեղ, որ «խոցել եք»: Ըստ որում’ ոչ միայն օդային տարածքը, այլ նաև ցամաքային տարածքը…

Հիշեցնենք մի քանիսը.


— հիշում եք բոլոր հեռուստաընկերություններով հեռարձակվող այն կադրերը, թե ինչպես էր նախրապանը պատմում, որ կոպալով թե որսորդական հրացանով խոցել է հակառակորդի ԱԹՍ-ն?

— հիշում եք այլ ռեպորտաժները, թե ինչպես էր շարքային հերոս զինվորները դիրքից պատահական ու վճռական հակատանկային նռնականետով խոցել հակառակորդի ուղղաթիռը?


Ձեզ դրանք ցույց չեն տվել?

Դուք տեղյակ չեք եղել?, որ հակառակորդի ԱԹՍ- ները ապրիլյան պատերազմում իրենց ուժեղ կողմն է գնահատվել անգամ միջազգային փորձագետների կողմից, որովհետև ցավալի կորուստներ են պատճառել մեզ, քանի որ Արցախի երկնքում են եղել…

Այ այդպես են հատել Արցախի օդային սահմանը, պարոն Սերժ Սարգսյան, և ոչ միայն օդային սահմանը…

Сообщение Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->