>

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

ռՈԲԻԿ քՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՂԱՑԱԾ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ ՎԵՐՋԱՑԱ՞Ն Ասում են փող են հավաքում՝ երկու միլիարդ դրամ գրավը դատարանին մուծելու, որ միլիարդատեր այդ մուրացկանի կարգավիճակը փոխվի:

Նույնիսկ հաշվի համար են բացել, որտեղ նախկինում այդ հան ցագործի հետ թալանով զբաղվածները որոշ մաս են ուղարկելու իրենց նախկին տիրոջը կալանքից ազատելու համար: Ասում են նաև, թե այդ հանցագործի որդին իր անշարժ գույքն է վաճառքի հանել:

Բա ո՞ւր է նրա այն տասնվեց միլիոն դոլարը, որի մասին ասվեց ու հետո մոռացվեց: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ընթացք չտրվեց դրան, որով պարզ կդառնար, թե այդ ջահելի մոտ որտեղի՞ց այդքան փող, ու գուցե, ինքն է՞լ դրա համար հոր հետ գնար բանտախուց՝ հորը մենակ չէր թողնի:




Իբր գումար հանգանակելով և իբր խեղճություն խաղալով՝ ռոբիկ քոչարյանի գրասենյակն էլ, համակիրներն էլ ժողովրդին համոզելու անհույս փորձ են անում, թե քոչարյանը շատ փող չի թալանել, թալանածն էլ արդեն սպառվել է՝ ազգադավ պաշտպաններին ու նույնքան ազգադավ ծախված լրագրողներին բաժանելով:

ռոբիկ քոչարյանի փաստաբանները հայտարարում են, թե գրավի այդ ծավալը Հայաստանի համար աննախադեպ է:

Պահո՜, ուրեմն ժողովրդից, մեր երկրից թալանած այն վեց միլիարդ դոլարի դիմաց դա մե՞ծ գումար է, թե՞ իրենք վախենում են, որ կսպառվեն իրենց պաշտպանյալ հանցագործի փողերը:






Չէ՞ որ իրենք դեռ մի քանի տարի էլ շարունակելու են միջնորդություների իրենց կինոսերիալները, որ շարունակեն օգտվել քոչոյի կեղտոտ փողերից:

Իսկ առայժմ, այս քանի օրը, ամբաստանյալը վայելում է իր ազատությունը: Ո՞վ էր նրան հսկում «Իզմիրլյան» հիվանդանոցում կամ հիմա՝ իր տանը: Իսկ փաստաբաններն իրենց ճղում են, թե՝ մեր պաշտպանյալն ազատության մեջ խոնարհ ու հեզ կմնա ու չի ազդի դատաքննության վրա:

Այս ծախվածների՞ն հավատանք, թե՞ այն փաստերին, որ ռոբիկը հենց կալանքից ազատ է արձակվում, երկրում ներքին թշնամիներն աշխուժանում են: Բա դա արդյունք չէ՞ այն բանին, որ այդ ամբաստանյալը ակտիվորեն գործում է, ակտիվորեն վերակենդանացնում է իր հին կապերը:

Հանցագործի այս ակտիվությունից հո չե՜ն աշխուժացել մանթռաժ ընկած դաշնակները: Փաշինյանի դեմ վայրահաչողների հետ գաղտնի ու բացահայտ հանդիպումներ են կազմակերպում, արտահերթ խորհրդարանական ընտրություննե՜ր են ծրագրում:

Այդ ինչ էլ շո՞ւտ մոռացան, որ հեղափոխությունից հետո կայացած ընտրություններում մատների վրա հաշվելու չափ ձայներ էին հավաքել:

Չէ, դաշնակները, բացի իրենց հին ընկերներից, մնացած բաները շուտ են մոռանում: Ու երբ ասում են, թե՝ «Թող մեր հասարակությունը ընտրի՝ որ ուժերին է վստահում» (պարզապես ծիծաղից մեռ ա), դարձյալ իրենց մոռացության արդյունքն է, քանզի վերևում արդեն ասացի, որ հասարակությունը լավ էլ կողնորոշվել էր ու իրեն ձայն չտվեց:

Մենք լա՛վ ենք հասկանում, որ եվրոպացիք առայժմ միակողմանի տվյալներ ունեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, և այդ միակողմանի տեղեկությունները Դոնալդ Տուսկին հասել են էն յոթ ծովի մերան սեռժիկ սարգսյանի միջոցով: Այդ սեռժիկը եվրոպացուն հո չէ՞ր ասելու, թե Հայաստանում կոռուպցիայի դեմ արդարացի պայքար է ծավալված:


Դա չէր ասի, անշուշտ, բայց այ կասի, որ ընդդիմադիրներին ճնշում են: Նույն տրամաբանությունն է նաև Պահպանողականների ու ռեֆորմիստների եւրոպական կուսակցությա՛ն պարագայում, որին անդամակցում է բիզնեսմենի պահած բարգավաճ Հայաստան կուսակցությունը:

Այս հանց ագործ, մարդաս պան ռոբիկի գործի հետ կապված ներքին դավերի հեղինակ, տխրահռչակ հանրապետականը, որը Հայաստանում մերժված է ու դեռ պահպանում է արտերկրի իր կուսակից կազմակերպությունների հետ կապերը, վերջիններիս միջոցով է փորձում ճնշում գործադրել Հայաստանի ներկա իշխանությունների վրա:

Եվ պատահական չէ Նիկոլ Փաշինյանի զարմանքը, թե՝ «30 տարի Հայաստանին ասել են՝ պայքարեք կոռուպցիայի, ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ, իսկ հիմա, որ ռեալ պայքար է սկսվել, ասում են՝ ընդդիմությանն ինչո՞ւ եք ճնշում»:

Իսկ հանրապետականները և ավելի ակտիվացած բարգավաճականներն ու քաղաքական աղբանոցում հայտնված ուրիշ թափթփուկներ, հրճվանքի մեջ են, թե՝ Եվրոպան էլ է քննադատում Փաշինյանին:

Այդ հրճվանքը այժմ ապրում է նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ իր տխրահռչակ էդմոն մարուքյանի ղեկավարությամբ: Այսպես ասած, համախմբվո՜ւմ են ներքին երիտթուրքերը:

Եվ այն չեկիստ, անհայրենիք վանեցյան կոչվածն էլ է այդ հրճվողների մեջ, որ արդեն Հայաստանի այլ քաղաքներում է իր ոչ ու փուչ կուսակցության գրասենյակները բացում:

Այդ անաղուհաց քրդի շունը, որ դանդաղ գործող ական էր Հեղափոխության արժեքների տակ, որ գեներալի ուսադիրներ ստանալուց հետո դավաճանեց այդ արժեքներին, հիմա աներեսաբար համարձակվում է Փաշինյանի հրաժարականը պահանջել:



Երևի հերթն այն բանին էլ կհասնի, որ բացահայտվի, թե այդ դրածո դավաճանին որտեղի՞ց այդքան գումար, որ գրասենյակներ է բացում, քաղաքական գործունեություն է ծավալում՝ բացահայտ ոտաբոբիկ մտնելով քաղաքականություն:

Հայաստանում այս օրերին կատարվող իրադարձություններից ոգևորված՝ այդ հանցագործ ռոբիկ քոչարյանը համարձակվում է հայտարարել, թե երկար չի տևի այս կառավարության իշխանությունը:

Հիմա արդեն նույն բանն ասում է նաև գագիկ ծառուկյանը, որն իր նախկին (նաև ներկա) շեֆ ռոբիկի ասածը կրկնելով, անգամ կոնկրետ ժամկետ է նշում՝ երկու ամիս: Այս գագոն, երևի, ընդհատակում գործող սեռժիկ սարգսյանից երաշխիք է ստացել, թե՝ մի քիչ համբերեք, շուտով մենք վերադառնում ենք: Ախորժակներիդ քացախ:

Սրանք մեր երկրում ծվարած ներքին թուրքեր են, Գարեգին Նժդեհի ասած տականքներն են, անհայրենիք ազգադավ ենիչերիներն են, որ պայքարում են իրենց թալանածը կորցնելու վտանգը զգալով:

Եվ իրենց թալանածը կորցնելու վախից դրանք ամեն ստորության ընդունակ են, նույնիսկ ուրիշ երկրներից տղա կանչելու և նրանց միջոցով ժողովրդին ոտնատակ տալու են ընդունակ:

Քաղաքական աղբանոց շպտված տականքներ, մի՛ փորձեք ժողովրդի համբերության հետ խաղալ:

Այդ այն նույն ժողովուրդն է, որ ձեզ մերժեց ու հիմա էլ պատրաստ է ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ մերժել, որ այլևս ձեր աղբանոցից դուրս գալու կարողությունից զրկվեք: Ուրեմն, սիրելի ժողովուրդ, ավելի ու ավելի սթափություն ու զգոնություն է պահանջվում մեզանից:

Մենք շատ զորեղ ենք, երբ համախմբված ենք: Վկան հեղափոխության առաջին ամիսների համախմբվածությունը: Ոչինչ, որ մի քիչ ուշացավ դրանց քաղաքական կոշտ գնահատական տալը, ոչինչ, որ դրանք դեռ շարունակում են թպրտալ:

Սակայն իրենց գլխին դամոկլյան սրի նման կախված է ապօրինի գույքի բռնազավթման օրենքը, որն արդեն գործում է ու գործելու է, ինչքան էլ վայրահաչեն դրա դեմ:

Մե՛նք ենք հեղափոխության տերը, սիրելի ժողովուրդ, հետևաբար, մե՛նք ենք իշխանության իրական տերը, և այս վստահությամբ տագնապներ չպիտի ունենանք, և Հավատի ու հուսախաբության հարցում հստա՛կ է լինելու մեր դիրքորոշումը հոգո՛ւտ ՀԱՎԱՏԻ:

Առողջ դատող, հայրենիքը ազնիվ սրտով սիրող ժողովուրդ ջան, համախմբվենք Մեր Նոր իշխանության շուրջ՝ այն Մեր ընտրածն է ու այս տագնապալի օրերին մեր համախմբման կարիքն ավելի շատ ունի: Սա պահի հրամայականն է:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Сообщение Քաղաքական աղբանոց շպտված տականքներ, մի՛ փորձեք ժողովրդի համբերության հետ խաղալ․ Ալիս Սողոմոնյանի անդրադարձը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->