>

Tert.am Life-ը դեռ ամիսներ առաջ հայտնել էր իր ընթերցողներին, որ երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանը սպասում են իրենց առաջնեկին։




Քոչարյանի զոհերը

Զույգը տևական ժամանակ չէր մեկնաբանում այս լուրը, սակայն «Արմենիա TV»-ի եթերում ռոմանտիկ երեկո են ունեցել, որի ժամանակ հայտնել են իրենց առաջնեկի սեռը։ Զույգը տղա է ունենալու:





Միհրանը եթերում Արփիին խոստացավ, որ իրենց փոքրիկի օրորոցայինն ինքն է երգելու, քանի որ Մարտին Միրզոյանն ու Ավետ Բարսեղյանը «Հոր օրորը» օրորոցայինը գրել են իրենց փոքրիկի համար:


Միհրանը երգել է Արփիի համար և խոսել նաև իրենց հարաբերությունների մասին:

Նա պատմել է, որ եղել է տևական ժամանակ, երբ իրենք բաժանվել էին ու թվում էր՝ այլևս միասին չեն լինելու, սակայն հասկացան, որ չեն կարող առանց իրար:



Միանալուց հետո պարզվել է, որ բաժանման ընթացքում նրանք լսել են նույն երգը՝ «Ուր գնամ, ուր թափառեմ»:

Երեկոյի ընթացքում Միհրանն այս երգն էլ կատարեց Արփիի համար:

Сообщение Միհրան Ծառուկյանը և Արփի Գաբրիելյանը հայտնել են իրենց երեխայի սեռը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->