>

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուրբաթօրյա առաջին ու մեծ ասուլիսը դեռ քննարկվում է ըստ ոլորտների, ըստ կարևորության, ըստ անձերի: Երկու փաստ չվրիպեց ուշադրությունիցս:

Փաստ առաջին. պատասխանելով արցախյան հակամարտությանը վերաբերող հարցին, վարչապետն ասաց. «Երբ ասում ենք փոխզիջում, դա նշանակում է, որ կա երկու կողմ, որոնք պատրաստ են զիջումների: Ինչո՞ւ ենք մենք ուզում քննարկել փոխզիջման գնալու մեր պատրաստակամությունը, եթե ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ չէ գնալու փոխզիջման»:




Քոչարյանի զոհերը

Փաստ երկրորդ. Խոսելով թավշյա հեղափոխությունը հեգնած և դրան քամահրանքով վերաբերվող Գեորգի Ավետիսյանին պետական պաշտոնի՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարմնի պետ նշանակելու մասին, ասաց. «Եվս մեկ ապացույց, որ տեղի է ունեցել սիրո և հանդուրժողականության հեղափոխություն»:





Եթե Արցախի ինքնորոշման իրավունքն ու փոխզիջումը մերժող Ադրբեջանի պարագայում վարչապետի պատասխանը համարժեք էր, ապա տրամաբանությունից դուրս էր թավշյա հեղափոխության արժեքները ծաղրող Գեորգի Ավետիսյանին պաշտոն տալու հիմնավորումը:


Մի կողմից Փաշինյանն արժանի պատասխան է տալիս Ադրբեջանին, մյուս կողմից՝պետական պաշտոն վստահում իրեն անլուրջ վերաբերվող մեկին: Չեղավ: Եթե պարզածդ ձեռքը մնում է օդում, ապա կարևոր չէ, թե դիմացինդ ով է. համարժեք պատասխանը չպետք է ուշանա:

Մի խելոք ասել է՝ եթե դանակը սրտումդ է, կարևոր չէ՝ հարվածը միտումնավոր էր, թե՝ պատահական: Գեորգի Ավետիսյանին պաշտոն տալը նշանակում է՝ կարելի է արհամարհել հռչակված արժեքներն ու դառնալ այդ արժեքները կրող իշխանության մաս:



Այդպես անում էին ՀՀԿ-ի օրոք: Ամեն տեսակ շմայսները, նովոներն ու այլք, անգամ Նժդեհի անունը չգիտեին, բայց իրենց նժդեհական էին հայտարարում և դառնում իշխանավոր: Նրա կրած արժեքային համակարգը բոլորովին կարեւոր չէ։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում, երևի թե բան չփոխվի, ուղղակի ՀՀԿ-ական նախարարներն ու պատգամավորները կփոխարինվեն ՔՊ-ական նախարարներով ու պատգամավորներով:

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->