>

Փոքրիկ հրաշք Նարեն ընդամենը մեկ ու կես տարեկան է, սակայն արդեն սկսվել է նրա պայքարը ապրելու համար: Ընդամենը վերջերս՝ երկու ամիս առաջ, փոքրիկ գեղեցկուհու մոտ ախտորոշվել է նեյրոբլաստոմա տեսակի քաղցկեղ:




Քոչարյանի զոհերը

Սա բավականին բարդ բուժում պահանջող հիվանդություն է՝ շատ արագ ու անսպասելի ընթացքով: Փոքրիկի բուժման համար անհրաժեշտ 150 հազար դոլար գումարի մի մասն արդեն իսկ հավաքվել է հանրային սրտացավ ու բարեգութ աջակցության շնորհիվ:




Պակասող գումարի համար հարազատները շարունակում են ակնկալել բարեհոգի անձանց աջակցությունը: Շարունակում են գործել այն բոլոր հաշվեհամարները, որոնք բացվել են հենց փոքրիկ աղջնակին օգնելու նպատակով:


 

Արյունաբանական կենտրոնում փոքրիկ Նարեի բուժման ընթացքը բավականին ծանր է ընթանում: Նրա մոտ հայտնաբերվել են քաղցկեղային երկրորդական օջախներ:


Այս պահին անհապաղ անհրաժեշտ է բուժման հետագա ընթացքը կազմակերպել գերմանական համալսարանական կլինիկայում: Մենք ներկայացնում ենք համացանցային հարթակներում հանրայնացված տվյալները, որոնց միջոցով կարելի է օգնել Նարեին:

Сообщение Այս փոքրիկ հրաշքը՝ Նարեն, ունի բոլորի շտապ օգնության կարիքը появились сначала на Like INFO.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->