>

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ ֆեյսբուքյան իր էջով դիմել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին:

«Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր հարգելի տիկին Աննա ջան, Երևանում 14-ամյա աուտիզմ ունեցող տղայի հետ փողոցում է հայտնվել Ալեքսանդրիան, որին 2 շաբաթից ավելի հնարավոր եղավ տեղավորել Պտղունք գյուղում գտնվող «Լայթ հաուս» հայ ամերիկյան կազմակերպությունում:




Քոչարյանի զոհերը





Այնտեղ այևս հնարավոր չէ նրանց կեցությունը:

Դիմել եմ տարբեր մարդկանց, պաշտոնյաների, որ գոնե մի հանրակացարանում փոքրիկ սենյակ տրամադրեն, որովհետև տղան առանց մոր ոչ մի վայրկյան չի մնում,որպեսզի մայրը գոնե աշխատի ու վարձով տուն գտնեն:


Ի դեպ հանրակացարանները գտնվում են պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, դիմել եմ նաև այդ կոմիտեի նախագահ պարոն Նարեկ Բաբայանին, սակայն պատասխան չստացա:



Խնդրում եմ օգնեք Ալեքսանդրիային, քանի դեռ «Լայթ հաուսից» նրանց չեն հանել ու նրանք կրկին փողոցում չեն հայտնվել…

Շնորհակալ եմ:

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->