>

Հավես ունե՞ս …բա քեզ պե՞տք ա…նյարդերդ խնայի …

Նման բառեր վստահ մեզնից շատերն են լսել։

Երեկվա լայվից հետո տասնյակ նամակներ եմ ստացել ,շատերը նույն հորդորով ։

Իմ պատասխանը նույնն է `հավես չունեմ …նյարդերս ինձ իրոք պետք են …




Քոչարյանի զոհերը

Բա քեզ պե՞տք ա…այո ինձ պետք է ,քեզ պետք չի՞։





Ի՞նչ կլինի եթե բոլորս նույն կերպ մտածենք,ձեռներս լվանանք ու քաշվենք մի կողմ ։

Բազմաթիվ անգամ շեշտել եմ, որ ներկա պահին Հայաստանը մի քանի ուղղությամբ պատերազմի մեջ է։

Ներքին և արտաքին քաղաքականությամբ զբաղվում է կառավարությունը ,իսկ տեղեկատվական դաշտում պատերազմը մերն է։

Դուք երևի տեղյակ չեք որ ապրիլյանի օրերին մենք մի փոքրիկ խմբով հաղթեցինք միջազգային մասշտաբով տեղեկատվական պատերազմում ։

Այո, զուգահեռ երկու պատերազմ էր մղվում ։


Այդ ժամանակ էլ շատերը մտածեցին բա ինձ պետք ա ձեռքերը լվացին ու …

Գանք մեր օրեր

Եթե կարևոր չլիներ ամեն մի կեղծ, ստոր սադրիչ գրառման կամ լուրին պատասխանելը ,ապա այդ նյութերը կիմաստազրկվեին։

Եթե գրում են ուրեմն պիտի համարժեք պատասխան ստանան ։Դա կառավարությունը չի կարող անել ,դա հենց մեր գործն է ։

Լռել նշանակում է համաձայնվել ։

Ուզում եմ ուղիղ ասել ,եթե դու չես ուզում խոսել ,ուրիշի բերանը մի փակիր …


եթե դու չես հասկանում որ տեղեկատվական պատերազմը զենքով պատերազմից պակաս կարևոր չէ ,ուրեմն մի խանգարիր նրանց ով հասկանում է դրա կարեւորությունը ։

Կակոյ մի բուձ մերժված սրիկա աշոԾյան գրում է ”Նիկոլ Փաշինյանը դարձել է ժողովրդի “լեղապարկի քարը” նա անարյուն չի գնալու.”

Բա սրան չասե՞մ ,այ աշոԾյան քեզ էդ նույն ժողովուրդը աշոԾյան ա արել ,դու ով ես որ ժողովրդի անունից խոսես …

փեսափիսոն ասում է `”Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքից։

Լռե՞նք …բա չասենք որ ինքը վռնդված է ու շուտով իր միակ ուրախությունը մնալու է խոհանոցային լայվը …

Չի’ կարելի լռել ,չի’ կարելի անտեսել ,չի’ կարելի թույլ տալ որ իրենց ձայնը մերից բարձր հնչի ։

Հենց բերանի մոտ բառերը պետք է խեղդել ։

Չի’ կարելի մտածել որ դա քո գործը չի …ներկա պահին դրանց բերանը փակելու միակ ձևը իրենց դեմ իրենց լեզվով խոսելն է ։

Նրանք մեր դեմ զենքով չեն գալիս, որ մենք էլ զենքով կռվենք ,խոսքով են գալիս ,ուրեմն դիպուկ խոսքով էլ կփակենք բերանները ։

Մի վախեցեք ,մենք շատ ենք, իրենք մի քանի տասնյակ մերժվածներ ու իրենց վճարովի ֆեյկաբանակը ։

Сообщение Դա կառավարությունը չի կարող անել ,դա հենց մեր գործն է появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->